.
2024թ., Նոյեմբերի 17

Ա Տիմոթեոսին 4.6-10                                       Կիրակի   |  Նոյեմբերի 17

 

 

 

… ինքդ քեզ աստվածապաշտությա՛մբ կրթիր։ Ա Տիմ. 4.7


ՀՈԳԵՎՈՐ ՄԱՐԶԱՆՔ


Թրին ֆիթնես կենտրոնի հավատարիմ հաճախորդներից էր, և դա տեսանելի էր. նա ուներ լայն ուսեր, հստակ արտահայտված մկաններ: Նրա ֆիզիկական պատրաստվածությունն ինձ դրդեց հոգևոր զրույց վարել նրա հետ։ Ես հարցրեցի՝ արդյո՞ք նրա նվիրվածությունը ֆիզիկական պատրաստվածությանն արտացոլում է Աստծո հետ նրա առողջ հարաբերությունները: Թեև մենք նյութի մեջ շատ չխորացանք, բայց Թրին ընդունեց Աստծուն իր կյանքում: Մեր զրույցն այնքան երկարեց, որ նա նույնիսկ ինձ ցույց տվեց իր հարյուր ութսուն կիլոգրամանոց, չմարզված, անառողջ մարմնի նկարը։ Ակնհայտ էր, որ նրա կենսակերպի փոփոխությունը ֆիզիկական առումով հրաշքներ է գործել:

Տիմոթեոսին ուղղված առաջին նամակում շեշտվում է ֆիզիկական և հոգևոր պատրաստվածության մասին։ «…ինքդ քեզ աստվածապաշտությա՛մբ կրթիր… Այն ունի այժմյան ու գալիք կյանքի ավետիսը» (հ. 7-8): Մեր արտաքին պատրաստվածությունը չի փոխում Աստծո առաջ մեր կարգավիճակը, իսկ հոգևոր պատրաստվածությունը ներկայացնում է մեր սրտի դիրքը: Այն սկսվում է Քրիստոսին հավատալու և հետևելու որոշումից, որի միջոցով մենք ներում ենք ստանում: Այդ պահից սկսվում է աստվածավախ կյանքով ապրելու ընթացքը. «Քրիստոս Հիսուսի բարի սպասավորը կլինես՝ սնված հավատի խոսքերով ու այն բարի վարդապետությամբ, որին հետևեցիր» (հ. 6): Ապրե՛նք այնպիսի կյանքով, որը պատիվ կբերի մեր Երկնային Հորը:

Ի՜նչ հզոր և հոգատար Աստված ունենք, ում կարող ենք վստահել:

Ինչպիսի՞ վիճակում է գտնվում մեր հոգևոր առողջությունն ու պատրաստվածությունը:

Աղոթք Երկնայի՛ն Հայր, ների՛ր, երբ չափազանց շատ եմ կենտրոնանում արտաքին բաների վրա: Օգնի՛ր ինձ ուշադրություն դարձնել այնպիսի հոգևոր վարժությունների վրա, ինչպիսիք են Աստվածաշունչ կարդալը, աղոթքը, սերը և ուրիշներին ծառայելը: Ամեն։









Աստվածաշունչը մեկ տարում      |       Եզեկիել 5-7, Եբրայեցիներին 12