Ա Թագավորներ 17.17-26, 32 Շաբաթ | Նոյեմբերի 16
Քո ծառան կգնա և կմենամարտի այդ փղշտացու հետ։ Ա Թագ. 17.32
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑՆԵԼ
Երբ Հիթերի առաքման ծառայության աշխատանքը բերեց նրան Թիմի տուն, վերջինս խնդրեց նրան օգնել իրեն արձակել սննդի պարկի հանգույցը: Կաթվածի պատճառով Թիմն այլևս չէր կարողանում ինքնուրույն արձակել հանգույցը։ Հիթերն ուրախությամբ համաձայնեց։ Հաջորդ օրերի ընթացքում Հիթերի մտքերը հաճախ վերադառնում էին Թիմին, ու նա որոշեց ինչ-որ կերպ արտահայտել դա: Մի օր Թիմն իր դռան դիմաց տաք կակաո և կարմիր ծածկոց գտավ` քաջալերական մի նամակի հետ միասին: Դա նրան այնքան հուզեց, որ աչքերն արցունքով լցվեցին։
Հիթերի կատարած առաքման ծառայությունը շատ ավելի նշանակալից դարձավ, քան նա ի սկզբանե ակնկալում էր: Դա նույնն էր, երբ Հեսսեն ուղարկեց իր երիտասարդ որդուն՝ Դավթին, որպեսզի սնունդ մատակարարի իր եղբայրներին, քանի որ իսրայելացիները փղշտացիների դեմ պատերազմում էին (Ա Թագ. 17.2): Երբ Դավիթը հասավ եղբայրներին և հանձնեց նրանց կերակուրը, ականատես եղավ, թե ինչպես է Գողիաթն իր ամենօրյա ծաղրանքով վախ առաջացնում իսրայելացիների մեջ (հ. 8-10, 16, 24): Դավիթը բարկացավ «կենդանի Աստծո զորքերի» հանդեպ Գողիաթի նախատինքի պատճառով (հ. 26) և դիմեց Սավուղ թագավորին. «Թող ոչ մեկի սիրտը չնվաղի այդ մարդու պատճառով. քո ծառան կգնա և կմենամարտի այդ փղշտացու հետ» (հ. 32):
Երբեմն Աստված օգտագործում է մեր առօրյա կյանքի հանգամանքները, որպեսզի մեզ տեղավորի այնպիսի վայրերում, որտեղ Նա ցանկանում է գործածել մեզ: Եկե՛ք բաց պահենք մեր հոգու աչքերը՝ տեսնելու, թե Տերը որտեղ և ինչպես է ցանկանում, որ մենք ծառայենք որևէ մեկին:
Աստված գործում է մեր կյանքում այլ մարդկանց միջոցով, բայց նաև ցանկանում է որպես անոթ մեզ էլ գործածել մյուսների կյանքում փոփոխություն բերելու համար:
Աղոթք – Հա՛յր, բացի՛ր աչքերս, որպեսզի տեսնեմ, թե որտեղ կարող ես գործածել ինձ այսօր: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 3-4, Եբրայեցիներին 11.20-40