.
2024թ., Նոյեմբերի 9

Ա Պետրոս 4.7-11                                       Շաբաթ   |   Նոյեմբերի 9

 

 

 

Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք։ Ա Պետր. 4.10

 

ԾԱՌԱՅԵԼ ՍԻՐՈՎ

 

Քրիստի առաջին աշխատանքային օրն էր Վիրջինիայի սրճարանում, նա սպասարկում էր Իբբի անունով մի հաճախորդի: Քանի որ Իբբին խուլ էր, նա պատվիրեց՝ մուտքագրելով այն իր հեռախոսի ստեղնաշարի վրա։ Այն բանից հետո, երբ Քրիստն իմացավ, որ Իբբին սրճարանի մշտական ​​հաճախորդներից է, որոշեց ավելի լավ ծառայել նրան՝ բավականաչափ սովորելով ամերիկյան ժեստերի լեզուն, որպեսզի Իբբին կարողանա պատվեր կատարել առանց այն գրելու:

Քրիստը փոքր առումներով ցույց տվեց Իբիին այն սերն ու ծառայության հոգին, որ Պետրոս առաքյալը քաջալերում է բոլորիս ցուցաբերել միմյանց հանդեպ: Քրիստոսի հետևորդներին ուղղված իր նամակում, ովքեր ցրված և աքսորված էին, առաքյալը նշում է, որ նրանք պետք է խորապես սիրեն միմյանց՝ ասելով. «Ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սե՛ր ունեցեք» և հորդորում, որ օգտագործեն իրենց պարգևները մյուսներին ծառայելու համար (Ա Պետր. 4.8, 10): Բոլոր հմտություններն ու կարողությունները, որոնք Աստված տվել է մեզ, պարգևներ են, որոնք մենք կարող ենք օգտագործել ուրիշներին օգուտ բերելու համար: Դրանով մեր խոսքերն ու արարքները կարող են պատիվ բերել Աստծուն։

Պետրոսի խոսքերը հատկապես կարևոր էին նրանց համար, ում նա գրում էր, քանի որ նրանք ապրում էին ցավի և մեկուսացման շրջան: Նա կոչ արեց նրանց ծառայել միմյանց դժվարության ժամանակ, որպեսզի կարողանան դիմանալ փորձություններին: Թեև մենք չգիտենք, թե կոնկրետ ինչ ցավ է ապրում մեր կողքինը, Աստված կարող է օգնել մեզ ցուցաբերել կարեկցանք և ողորմություն ՝ ուրախությամբ ծառայելով միմյանց մեր խոսքերով, ռեսուրսներով և կարողություններով: Թող Աստված օգնի մեզ ծառայել ուրիշներին՝ արտացոլելով Իր սերը:

 

Ընդառաջ գնա՛նք Պետրոս կոչին՝ միմյանց անմնացորդ և անշահախնդիր սիրով ծառայելու:

 

Աղոթք – Հա՛յր, օգնի՛ր ծառայել շրջապատիս այն ամենով, ինչով օժտել ես ինձ: Ամեն։



Աստվածաշունչը մեկ տարում      |       Երեմիա 46-47, Եբրայեցիներին 6