.
2024թ., Նոյեմբերի 6

Առակներ 12.17-20                Չորեքշաբթի   |   Նոյեմբերի 6

 

 

 

Ճշմարտախոս շրթունքները մշտապես հաստատված կմնան, բայց ստախոս լեզուն վայրկենական է։ Առ. 12.9


ԳՐԵԹԵ ՃԻՇՏԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՍՈՒՏ Է


Վերջերս մի կարճամետրաժ ֆիլմ էի դիտում: Որպես ֆի՞լմ՝ լավ նկարահանված։ Ֆիլմի երաժշտությու՞նը՝ մտածելու տեղիք տվող և հանգստացնող: Բովանդակությու՞նը՝ հետաքրքիր և հասկանալի: Տեսանյութում ցուցադրվում էր մի ուսումնասիրություն, որի ընթացքում սեքվոյա տեսակի ծառերին ադրենալինի նման նյութ էին ներարկել՝ դրանց ձմեռումը կանխելու համար: Ներարկված ծառերը չորացել էին, քանի որ դրանց թույլ չէր տրվել անցնել իրենց բնականոն ձմեռման շրջանը:

Տեսահոլովակի ուղերձն այն էր, որ նույնը կարող է պատահել նաև մեզ հետ, եթե միշտ զբաղված լինենք ու հանգստի շրջաններ չունենանք։ Սա, իհարկե, կարող էր ճիշտ լինել, բայց տեսանյութը ճշգրիտ չէր. նման ուսումնասիրություն երբեք չի եղել։ Սեքվոյաները մշտադալար են և երբեք ձմեռման շրջան չեն անցնում: Որքան էլ խելացի թվա տեսանյութը, այն հիմնված էր ստի վրա։

Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ մեր տեխնոլոգիաների շնորհիվ սուտը չափազանցվում և բազմապատկվում է այն աստիճան, որ մեզ համոզում են դրա ճշմարտության մեջ: Առակաց գիրքը՝ աստվածային իմաստության այդ հավաքածուն, հաճախ խոսում է ճշմարտության և ստի միջև եղած կտրուկ տարբերության մասին: «Ճշմարտախոս շրթունքները մշտապես հաստատված կմնան, բայց ստախոս լեզուն վայրկենական է» (Առ. 12.19): Իսկ հաջորդ համարում ասում է. «Չարություն նյութողների սրտերում խաբեություն կա, իսկ խաղաղություն ծրագրողների մեջ՝ ուրախություն» (հ. 20):

Ազնվությունը վերաբերում է ամեն ինչին՝ Աստծո պատվիրաններից մինչև վերոնշյալ տեսանյութերը: Ճշմարտությունը մնում է հավիտյան։


Ինչպե՞ս կարող ենք խելամտորեն վիճարկել այն, ինչ տեսնում և լսում ենք: Ճշմարտության հանդեպ մեր հավատարմությունը պետք է հարատև լինի:


Աղոթք – Սիրելի՛ Աստված, տու՛ր ինձ խորաթափանցություն, մինչ ես ճշմարտության ամենօրյա փնտրտուքների մեջ եմ: Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |       Երեմիա 37-39, Եբրայեցիներին 3