.
2024թ., Նոյեմբերի 4

Հայտնություն 7.9-12                                                                    Երկուշաբթի   |   Նոյեմբերի 4

 

 

 

… ահա մեծ ամբոխ, որին ոչ ոք չէր կարող հաշվել, կազմված բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից։ Հայտն. 7.9


ՍԻՐԵԼ ԱԶԳԵՐԸ


Որպես Կենտրոնական և Հարավային Ամերիկայից երկու սիրող և աշխատասեր ծնողների դուստր՝ ես երախտապարտ եմ, որ նրանք քաջություն ունեցան իրենց ընտանիքներում առաջինը գաղթելու Միացյալ Նահանգներ՝ ավելի լավ հնարավորություններ ստեղծելու համար: Նրանք հանդիպեցին երիտասարդ տարիքում, ամուսնացան, ծնվեցինք ես և քույր, իսկ ծնողներս շարունակեցին իրենց բիզնեսը:

Որպես բնիկ նյույորքցի՝ ես մեծացել եմ՝ ընդունելով իմ լատինաամերիկյան ժառանգությունը, և միշտ հիացել եմ տարբեր ծագում ունեցող մարդկանցով: Օրինակ, ես մի անգամ կիսվեցի իմ հավատքի վկայությամբ, երեկոյան պաշտամունքի ժամանակ, մի բազմամշակութային եկեղեցում: Պաշտամունքներն անցկացվում էին Պրոդվեյի նախկին թատրոնում: Աստծո սիրո մասին բազմամշակութային խմբի հետ խոսելը պարզապես մի հայացք է այն բանի, թե ինչպիսին կլինի երկնային արքայությունը, երբ մենք տեսնենք տարբեր երկրներից միավորված մարդկանց՝ որպես Քրիստոսի մարմին:

Հայտնության մեջ Հովհաննես Առաքյալը մեզ տալիս է երկնքի այս զարմանահրաշ պատկերը. «Ահա մեծ ամբոխ, որին ոչ ոք չէր կարող հաշվել, կազմված բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից, որոնք կանգնած էին աթոռի և Գառան առաջ» (Հայտն. 7. 9): Աստված՝ մեր Փրկիչը, կստանա «օրհնությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը, պատիվը, ուժը և զորությունը» հավիտյանս հավիտենից (հ. 12):

Այժմ մենք չնչին պատկերացում ունենք այն մասին, թե ինչպիսին կլինի երկնային արքայությունը: Բայց մի օր մենք, որ հավատում ենք Հիսուսին, կմիավորվենք Նրա և տարբեր երկրների, մշակույթների և լեզուների մարդկանց հետ: Քանի որ Աստված սիրում է բոլոր ազգերին, եկե՛ք մենք էլ սիրենք մեր համաշխարհային ընտանիքը Քրիստոսով:


Ինչպե՞ս կարող ենք սիրել նույնիսկ թշնամի համարվող ազգերի ներկայացուցիչներին և հարգել նրանց մշակույթը:


Աղոթք - Սիրելի՛ Աստված, օգնի՛ր անկեղծորեն սիրել ուրիշներին: Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |       Երեմիա 32-33, Եբրայեցիներին 1