.
2024թ., Հոկտեմբերի 30

Եսայի 4.2-6               Չորեքշաբթի   |   Հոկտեմբերի 30

 

 

Այդ օրը Տիրոջ շառավիղը գեղազարդ ու փառավոր կլինի։ Եսայի 4.2

 

ԳԵՂԵՑԻԿ ԱՆԱԿՆԿԱԼ

 

Հերկած հողը գաղտնիք էր պարունակում՝ թաքնված մի բան։ Իր հարսանիքի հիսուներորդ տարեդարձին նախապատրաստվելով՝ Լի Ուիլսոնը հատկացրեց 325 հազար քառակուսի մետր հողատարածք՝ մատուցելու հիրավի ամենահիասքանչ ծաղկային անակնկալը, որ իր կինը երբևէ տեսել էր: Նա գաղտնի տնկեց անթիվ արևածաղկի սերմեր, որոնք, ի վերջո, բողբոջեցին և վերածվեցին 1,2 միլիոն ոսկեղեն բույսի: Արևածաղիկը Լիի կնոջ ամենասիրելի բույսն էր։ Երբ արևածաղիկները բարձրացրին իրենց դեղին թագերը, Ռենեն ցնցված էր Լիի սիրո գեղեցիկ արարքով:

Խոսելով Հուդայի ժողովրդի հետ՝ Եսայի մարգարեի միջոցով՝ Աստված նրանց հետ կիսվեց մի գաղտնիքով. թեև նրանք չէին կարող տեսնել այն հիմա՝ Իր նկատմամբ անհավատարմություն դրսևորելու համար խոստացած դատաստանից հետո (Եսայի 3.1-4.1), բայց Տերը խոստում ուներ. կգա ոսկե օրը: «Այդ օրը Տիրոջ շառավիղը գեղազարդ ու փառավոր կլինի, և երկրի պտուղը պարծանք ու շքեղություն կլինի Իսրայելի վերապրողների համար» (հ. 4.2): Այո, նրանք ավերածություններ ու աքսոր կտեսնեն Բաբելոնի ձեռքով, բայց այդ ժամանակ տեսանելի կլինի հողից դուրս եկած մի գեղեցիկ «ճյուղ»: Նրա ժողովրդի մնացորդը «սուրբ» կկոչվի (հ. 3), մաքրված (հ. 4) և Տերը հովանի ու ապաստարան կլինի նրանց համար (հ. 5-6):

Մեր օրերը կարող են մութ թվալ, իսկ Աստծո խոստումների կատարումը՝ թաքնված: Բայց երբ մենք հավատքով կառչենք Նրանից, մի օր Նրա բոլոր «ամենամեծ ու պատվական խոստումներ» կկատարվեն (Բ Պետր. 1.4): Մեզ նոր հրաշալի օր է սպասվում։

Աղոթք – Սիրո՛ղ Աստված, շնորհակալ ենք Քո հավատարիմ խոստումների գեղեցկության համար: Ամեն։

 

Երբեմն Աստծո խոստումները կարող են թաքնված թվալ, սակայն այսօր մենք պետք է հավատքով ընդունենք  դրանք:

 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |       Երեմիա 20-21, Բ Տիմոթեոսին 4