.
2024թ., Հոկտեմբերի 27

Հովհաննես 3.1-9                                    Կիրակի   |   Հոկտեմբերի 27

 

 

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծու արքայությունը»։ Հովհ. 3.5

 

ՎԵՐՍՏԻՆ ԾՆՎԱ՞Ծ

 

«Վերստին ծնվա՞ծ, ի՞նչ է դա նշանակում,- հարցրեց սգո սրահի տնօրենը,- ես երբեք չեմ լսել այդ տերմինը»: Օգտվելով առիթից՝ հանգուցյալի որդին բացատրեց, թե ինչ է դա նշանակում Հովհաննեսի Ավետարանի 3-րդ գլխի խոսքերով։

«Բանն այն է, որ մենք բոլորս մեկ անգամ ենք ծնվել այս աշխարհում», - ասաց նա: «Աստված չունի կախարդական կշեռք, որի վրա նա կշռում է մեր չար ու բարի գործերը: Աստված պահանջում է, որ մենք ծնվենք Հոգուց», - շարունակեց տղան: «Ահա թե ինչու Հիսուսը մահացավ խաչի վրա: Նա վճարեց մեր մեղքերի համար և մեզ հնարավորություն տվեց Իր հետ հավիտենական կյանք ունենալ: Մենք ինքնուրույն չենք կարող դա անել»:

Հովհաննես 3-րդ գլխում Նիկոդեմոսը սկսեց կասկածել, թե արդյո՞ք ինքն իսկապես ամեն ինչ ճիշտ է հասկանում վերստին ծնունդի վերաբերյալ: Լինելով Սուրբ Գրքի փորձառու ուսուցիչ (հ. 1)՝ նա գիտակցում էր, որ Հիսուսը տարբերվում է բոլորից. «Ռա՛բբի, գիտենք, որ Աստծուց ես եկել իբրև վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող գործել այն հրաշքները, որ դու ես գործում, եթե Աստված նրա հետ չլինի (հ. 2): Այս հարցերի ու կասկածների մեջ՝ Նիկոդեմոսը մի գիշեր մոտեցավ Քրիստոսին՝ պատասխաններ ստանալու համար։ Այդ գիշեր Նիկոդեմոսը հավանաբար ընդունեց և հավատաց Հիսուսի խոսքերին. «Դուք պետք է նորից ծնվեք» (հ. 7), քանի որ նա խաչելությունից հետո օգնեց պատրաստել Փրկչի մարմինը թաղման համար (Հովհ. 19.39):

Սգո սրահի տնօրենը համաձայնեց գնալ տուն և կարդալ Հովհաննեսի Ավետարանի երրորդ գլուխը: Եկե՛ք սրտին մոտ ընդունենք Հիսուսի խոսքերը և կիսվենք ուրիշների հետ:

Աղոթք – Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ, որ թույլ տվեցիր վերստին ծնվել: Թող Հոգիդ շարժվի նրանց սրտերում, ում հետ ես կիսում եմ վերստին ծնվելու կարևորության մասին: Ամեն։

 

Ի՞նչ է նշանակում քեզ համար վերստին ծնունդը:

 

 

 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |       Երեմիա 12-14, Բ Տիմոթեոսին 1