.
2024թ., Հոկտեմբերի 26

Բ Կորնթացիներին 5.1-10                                   Շաբաթ   |   Հոկտեմբերի 26

 

 

 

Դրա համար էլ ձգտում ենք, որ մնանք, թե դուրս գանք, հաճելի լինենք նրան։ Բ Կորնթ. 5.9

 

ՀՈՒՅՍ ԱՍՏԾՈ ՄԵՋ

 

Ջերեմին չգիտեր, թե ինչ է սպասվում իրեն, երբ առաջ անգամ եկավ համալսարան՝ մասնակցելու երեք տարվա դասընթացի և խնդրեց տրամադրել ամենաէժան սենյակը հանրակացարանում: «Դա ահավոր էր,- հետագայում հիշում է Ջերեմին,- սենյակն ու լոգարանն ուղղակի սարսափելի էին»։ Բայց նա շատ գումար և այլընտրանք չուներ։ «Այն ամենը, ինչ կարող էի անել, մտածելն էր, որ ես ունեմ մի գեղեցիկ տուն, որտեղ կվերադառնամ երեք տարի հետո, այնպես որ կմնամ այստեղ և առավելագույնս արդյունավետ կօգտագործեմ ժամանակս»:

Ջերեմիի պատմությունն արտացոլում է «երկրային վրանում»՝ մարդկային մարմնի մեջ ապրելու ամենօրյա դժվարությունները, մարմին, որ կմեռնի (Բ Կորնթ. 5.1): Եվ այս ամենը կատարվում է անցողիկ աշխարհում (Ա Հովհ. 2.17): Այսպիսով, մենք «հառաչում ենք» (Բ Կորնթ. 5.4)՝ փորձելով հաղթահարել այն բազմաթիվ մարտահրավերները, որոնք կյանքը նետում է մեզ:

Մեզ պահում է այն հույսը, որ Աստծուց ստեղծված մի բնակավայր ունենք՝ անձեռագործ հավիտենական մի տուն երկնքում (Բ Կորնթ. 5.1), որը զերծ է ներկա հառաչանքներից և հիասթափություններից: Այս հույսը թույլ է տալիս մեզ առավելագույնս օգտագործել այս ներկա կյանքը, որը Աստված սիրով տվել է: Նա նաև կօգնի մեզ օգտագործել իր տված ռեսուրսներն ու տաղանդները, որպեսզի կարողանանք ծառայել Իրեն և ուրիշներին: Եվ դա է պատճառը, որ «ձգտում ենք, մնանք, թե դուրս գանք, հաճելի լինենք նրան» (Բ Կորնթ. 5.9):

Աղոթք – Հա՛յր, ես անհամբեր սպասում եմ քեզ հետ լինելու Քո երկնային տանը: Շնորհակալ եմ խոստմանդ համար, թո՛ղ, որ այս հույսով ապրեմ ամեն օր: Ամեն։

 

Ամեն օր հիշենք Աստծո տված հույսի մասին և ուրիշներին քաջալերենք՝ նույն հույսով ապրել Աստծո մեջ:






Աստվածաշունչը մեկ տարում      |       Երեմիա 9-11, Ա Տիմոթեոսին 6