.
2024թ., Հոկտեմբերի 25

Հովնան 2.1-10                                    Ուրբաթ   |   Հոկտեմբերի 25

 

 

 

«Իմ նեղության մեջ Տիրոջը կանչեցի, և նա ինձ պատասխանեց. անդունդի ընդերքից աղաղակեցի, և դու լսեցիր իմ ձայնը»։ Հովնան 2.2

 

ՓԱԽՈՒՍՏ ԱՍՏԾՈՒՑ

 

Ջուլին և Լիզը նավարկում էին Կալիֆորնիայի ափերով՝ փնտրելով սապատավոր կետերին: Հայտնի է, որ սապատավոր կետերը ակտիվ են ջրի մակերեսի մոտ, ինչը հեշտացնում է նրանց նկատելը: Նրանց հանդիպումը զարմանահրաշ մի տեսարան էր. կանայք հանկարծ նկատեցին, որ կետը լողում էր ուղիղ նավի տակ: Դիտորդը ֆիքսել էր այս հանդիպումը տեսանյութով, որտեղ երևում է, որ երբ կետը բացում է իր բերանը կանայք հայտնվում են ջրի տակ: Սակայն սուզվելուց հետո նրանք անվնաս էին մնացել։

Նրանց փորձառությունը նման է Հովնան մարգարեի աստվածաշնչյան պատմությանը, ով հայտնվել էր «մեծ ձկան» փորում (Հովնան 1.17): Աստված նրան հանձնարարեց քարոզել նինվեացիներին, բայց Հովնանը հնազանդվելու փոխարեն նավ նստեց։ Տերը մի մեծ քամի հանեց ծովի վրա, և մեծ փոթորիկ եղավ ծովում, և նավը խորտակվելու վտանգի մեջ էր

Աստված երկրորդ հնարավորությունը տվեց Հովնանին. Տերը մի մեծ ձկան հրամայեց, որ Հովնանին կուլ տա։ Եվ Հովնանը երեք օր ու երեք գիշեր ձկան փորում էր։ Հովնանը «Տիրոջը կանչեց», և Աստված լսեց (2.2): Այն բանից հետո, երբ Հովնանը խոստովանեց իր սխալը և գովաբանեց Աստծուն, «Տերը հրամայեց ձկանը, և նա Հովնանին փսխեց ցամաքին» (հ. 10):

Աստծո շնորհով, երբ մենք ընդունում ենք մեր մեղքը և Հիսուսի զոհաբերությունը, մենք ազատվում ենք այն հոգևոր մահից, որին արժանի ենք, և նոր կյանք ենք ապրում Նրա միջոցով:

Աղոթք – Սիրելի՛ Աստված, ես ընդունում եմ իմ մեղքը և շնորհակալ եմ Հիսուսի միջոցով ինձ նոր կյանք տալու համար: Ամեն։

 

Ե՞րբ եք «փախել» Աստծուց: Ինչպե՞ս եք նոր կյանք ապրելու հնարավորություն ստացել Հիսուս Քրիստոսի միջոցով:






Աստվածաշունչը մեկ տարում      |       Երեմիա 6-8, Ա Տիմոթեոսին 5