Հովհաննես 14.16, 23-27 Չորեքշաբթի | Հոկտեմբերի 23
Եվ ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի։ Հովհ. 14.16
ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ՆԵՐԿԱ Է
Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքից Նյու Յորք թռիչքի համար նախաթռիչքային ստուգումներ անցկացնելիս բորտուղեկցորդուհին նկատեց մի կին ուղևորի, ով տեսանելիորեն հուզված և անհանգստացած էր թռիչքի համար: Նա նստեց միջանցքում, բռնեց նրա ձեռքը, բացատրեց թռիչքի ընթացքի յուրաքանչյուր քայլը և վստահեցրեց, որ լավ կլինի: «Երբ դուք ինքնաթիռ նստեք և ձեզ վատ զգաք, ես այնտեղ կլինեմ, որպեսզի ասեմ՝ «Հեյ, ի՞նչ է պատահել, կա՞ ինչ-որ բան, որ կարող եմ անել Ձեզ համար»: Նրա այսպիսի հոգատար ներկայությունը կարծես պատկերում է Հիսուսի խոստումը. «Եվ ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի»:
Քրիստոսի մահը, հարությունը և համբարձումը անհրաժեշտ և օգտակար էին մարդկանց մեղքից փրկելու համար, բայց դրանք նաև հուզական անկայունություն և խոր տխրություն կստեղծեին աշակերտների սրտերում. «Ձեր սրտերը թող չխռովվեն. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք նաև ինձ (Հովհ. 14.1): Ուստի, Նա վստահեցրեց նրանց, որ նրանք մենակ չեն մնա աշխարհում Իր առաքելությունը կատարելու համար: Նա կուղարկի Սուրբ Հոգին, որ նրանց հետ լինի. Հոգին կուսուցանի Հիսուսի մասին և կհիշեցնի նրանց այն ամենը, ինչ Քրիստոսն արեց և ասաց (հ. 26):
«Եկեղեցին ամբողջ Հուդայում, Գալիլեայում և Սամարիայում խաղաղության մեջ էր. հիմնավորվելով և Տիրոջ երկյուղով ընթանալով՝ Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր» (Գործք Առ. 9.31):
Այս կյանքում բոլորը, ներառյալ Քրիստոսին հավատացողները, կհայտնվեն անհանգստության, վախի և վշտի փոթորիկների մեջ, բայց Հիսուսը խոստացավ, որ Իր բացակայության դեպքում Սուրբ Հոգին ներկա կլինի՝ մեզ մխիթարելու:
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ ենք Հոգուդ մխիթարության համար: Ամեն։
Մեզ անհանգստացնող շատ իրավիճակներ կան, Սուրբ Հոգու մխիթարիչ ներկայությամբ կարող ենք հաղթահարել ամեն բան:
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 1-2, Ա Տիմոթեոսին 3