Երեմիա 33.14-16 Երկուշաբթի | Հոկտեմբերի 21
Դավթի համար արդարության մի շառավիղ պիտի ծլեցնեմ, և նա իրավունք ու արդարություն պիտի գործադրի երկրում։ Երեմ. 33.15
ՀԻՍՈՒՍ ՃՅՈՒՂԸ
Արիզոնա նահանգի Սեդոնայի կարմիր լեռների մեջ տեղակայված է «Սուրբ Խաչ» անունը կրող գեղեցիկ մատուռը: Մտնելով ներս՝ անմիջապես նկատեցի Հիսուսի անսովոր քանդակը խաչի վրա։ Ավանդական խաչի փոխարեն Հիսուսն այստեղ պատկերված է խաչված երկու բներով ծառի ճյուղերի վրա։ Հորիզոնական կտրված մեռած բունը ներկայացնում է Հին Կտակարանում Իսրայելի ցեղերին, ովքեր մերժեցին Աստծուն: Մյուս բունն աճում է դեպի վեր և ճյուղավորվում՝ խորհրդանշելով Հուդայի բարգավաճ ցեղը և Դավիթ թագավորի տոհմը։
Խորհրդանշական նշանակալից արվեստը մատնանշում է Հին Կտակարանում Հիսուսի մասին մի կարևոր մարգարեություն: Թեև Հուդայի ցեղն ապրում էր գերության մեջ, սակայն Երեմիա մարգարեն Աստծուց քաջալերական պատգամ տվեց. ««Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ պիտի կատարեմ իմ այն բարի խոստումը, որ խոսել եմ Իսրայելի տան մասին և Հուդայի տան մասին։ Դավթի համար արդարության մի շառավիղ պիտի ծլեցնեմ, և նա իրավունք ու արդարություն պիտի գործադրի երկրում» (Եր. 14-15): Փրկչի ինքնությունն իմանալու ուղիներից մեկն այն էր, որ Նա կգա Դավթի տոհմից (հ. 15), այսինքն՝ Փրկիչը կլիներ Դավիթ թագավորի ֆիզիկական հետնորդը:
Վերոնշյալ քանդակը հմտորեն փոխանցում է այն կարևոր ճշմարտությունը, որ Հիսուսի ընտանիքի ծագումնաբանության մանրամասներում Աստված հավատարիմ էր կատարել այն ամենը, ինչ խոստացել էր: Ավելին, դա հիշեցում է, որ Նրա անցյալի հավատարմությունը մեզ վստահություն է տալիս, որ Նա հավատարիմ կլինի կատարել իր խոստումները նաև ապագայում:
Աղոթք – Փա՛ռք Քեզ, Ամենակարո՛ղ Աստված, որ կատարում ես քո տված բոլոր խոստումները: Ամեն։
Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով կատարեց Իր խոստումները, դրանց կատարումը թող քաջալերական լինի բոլորիս համար:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 62-64, Ա Տիմոթեոսին 1