Ժողովող 2.1-5, 11-17 Կիրակի | Հոկտեմբերի 20
Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Մատթ. 6.33
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
1921 թվականին ճարտարապետ Սայմոն Ռոդիան սկսեց իր Ուոթսի աշտարակների շինարարությունը։ Երեսուներեք տարի անց տասնյոթ քանդակ վեր բարձրացավ Լոս Անջելեսում՝ երեսուն մետր բարձրութամբ: Երաժիշտ Ջերի Գարսիան արհամարհական վերաբերմունք դրսևորեց Ռոդիայի կյանքի աշխատանքի հանդեպ: Նա ծաղրանքով ասում է. «Այ քեզ վարձատրություն, աշխատանքիդ արդյունքը տեսնել քո մահից հետո, դա ինձ համար չէ»։
Ուրեմն ո՞րն էր վարձատրությունը նրա կարծիքով։ Նրա խմբի երաժիշտներից Բոբ Ուեյրն ամփոփեց իրենց փիլիսոփայությունը. «Հավերժության մեջ ոչինչ չի հիշվի քո մասին: Ուրեմն ինչու՞ պարզապես չզվարճանալ»:
Սողոմոն իմաստունը գրեց. «Սրտումս ասացի. «Արի քեզ ուրախության միջոցով փորձեմ, բարի՛ք վայելիր»։ Բայց ահա սա էլ էր ունայն» (Ժող. 2.1): «Իմաստունի հիշատակը մշտական չէ, ոչ էլ անմիտինը» (հ. 16): Եվ եզրափակեց խոսքը՝ ասելով. «Ու ես ատեցի կյանքը, որովհետև ինձ համար չար էին արևի տակ եղած գործերը» (հ. 17):
Հիսուսի կյանքն ու պատգամը արմատապես հակադարձում է Գարսիայի նման կարճատեսությանը։ Հիսուսը եկավ մեզ «առատ կյանք» տալու (Հովհ. 10.10) և սովորեցրեց մեզ ապրել այս կյանքը՝ նկատի առնելով հաջորդը. «Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա… այլ ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք» (Մատթ. 6.19-20): Այնուհետև Նա եզրափակեց. «Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (հ. 33):
Դա է վարձատրությունը:
Աղոթք – Հա՛յր, օգնի՛ր ուրախությամբ ծառայել Քեզ՝ հավիտենականության հեռանկարով: Ամեն։
Ինչպե՞ս ես ես ցանկանում, որ մարդիկ հիշեն Քեզ: Ի՞նչ նշանակություն ունի քեզ համար երկնքում գանձեր դիզելը:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 59-61, Բ Թեսաղոնիկեցիներին 3