Կողոսացիներին 3.17, 23-24 Շաբաթ | Հոկտեմբերի 19
Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ և ոչ թե մարդկանց համար։ Կող. 3.23
ՄԵԿ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ
«Դենվեր Նագեթս» ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբի թիմի հոգևոր առաջնորդ Քայլ Սփելլերը, ով հայտնի է նաև առաջնությունների ժամանակ որպես մեկնաբան, իր ահարկու ձայնային ելույթներով գրավում է հանդիսատեսին և հեռուստադիտողին: «Առա՛ջ, գնացի՛նք»,- խոսափողից հնչում է նրա բամբ ձայնը, և ակումբի հազարավոր երկրպագուներ խաղահրապարակի կորտում, ինչպես նաև միլիոնավոր մարդիկ, ովքեր դիտում կամ լսում են խաղը, արձագանքում են այդ ձայնին: Սփելլերը 2022 թվականին արժանացավ աստղային խաղերի լավագույն մեկնաբան տիտղոսին: «Ես գիտեմ, թե ինչպես պետք է զգալ երկրպագուների էներգիան և մի տեսակ մտերմիկ մթնոլորտ ստեղծել»,- ասում է նա: Միևնույն ժամանակ, նրա ձայնային արվեստի յուրաքանչյուր բառ, որը նաև ցուցադրվում է հեռուստատեսային և ռադիո գովազդներում, ուղղված է Աստծուն փառաբանելուն։ Նա նաև իր աշխատանքն է ծառայեցնում Աստծո փառքին. «Ուղղակի, ես ամեն ինչ անում եմ Մեկ հանդիսատեսի համար,- ավելացնում է Սփելլերը»:
Պողոս Առաքյալն Կողոսիայի եկեղեցուն հորդորում էր նման էթիկական մոտեցում ցուցաբերել, քանի որ եկեղեցու անդամները թույլ էին տվել, որ Քրիստոսի աստվածության և ինքնիշխանության վերաբերյալ կասկածները թափանցեն նույնիսկ իրենց առօրյա կյանքի մեջ: Փոխարենը, Պողոսը գրեց. «Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք՝ նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն և Հորը» (Կողոս. 3.17):
Պողոսն ավելացրեց. «Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ և ոչ թե մարդկանց համար» (հ. 23): Քայլ Սփելլերն առաջնահերթությունը տալիս է իր հոգևոր դերին, ապա՝ աշխատանքին. «Աստծուն փառաբանելն առաջնային նպատակս է, մյուս բաները զարդարանք են միայն»: Մեր սեփական աշխատանքն էլ հաճելի դարձնենք՝ մտածելով, որ անում ենք Աստծո համար և միակ դանդիսատեսը Նա է:
Աղոթք – Շնորհակալ եմ Քեզ աշխատանքիս համար, Հիսու՛ս, ոգեշնչի՛ր ինձ անել ամեն բան այնպես, ինչպես Քեզ համար կանեի: Ամեն։
Ինչպե՞ս կարող է Աստծո համար աշխատելը փոխել մեր տեսակետը և մոտեցումը:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 56-58, Բ Թեսաղոնիկեցիներին 2