Գ Թագավորներ 19.1-8 Ուրբաթ | Հոկտեմբերի 18
«Արդեն բավական է, ո՛վ Տեր, ա՛ռ իմ հոգին, որովհետև ես իմ հայրերից լավը չեմ»։ Գ Թագ. 19.4
ԱՍՏԾՈ ԹԱՐՄԱՑՆՈՂ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» ստեղծագործության մեջ Բիլբո Բեգինսը սկսում է ցույց տալ մութ ուժերով կախարդական մատանին վեց տասնամյակ կրելու հետևանքները: Իր դանդաղ քայքայվող էության ծանրության տակ նա ասում է կախարդ Գենդալֆին. «Ինչու՞ եմ ես ինձ այսքան նիհար զգում, մի տեսակ ձգված, որպեսզի պատկերացնես, թե ինչ նկատի ունեմ, կարծես կարագը լինեմ հացի վրա բարակ շերտով քսված»։ Նա որոշում է լքել իր տունը՝ խաղաղության որոնումներով, գնալ ինչ-որ խաղաղ ու հանգիստ տեղ «բազմաթիվ հետաքրքրասեր հարազատներից հեռու»։
Թոլքինի պատմության այս կողմը նման է Հին Կտակարանում նկարագրված Եղիա մարգարեի փորձառությաը: Հեզաբելից փախչելով և կեղծ մարգարեների հետ վեճերից հետո՝ ուժասպառ Եղիան հանգստի խիստ կարիք ուներ։ Սպառված զգալով՝ նա Աստծուն աղաղակեց. «Արդեն բավական է, ո՛վ Տեր, ա՛ռ իմ հոգին, որովհետև ես իմ հայրերից լավը չեմ» (Գ Թագ. 19.4): Նա պառկեց ու քնեց գիհու տակ. և մի հրեշտակ դիպավ նրան և ասաց. «Վե՛ր կաց, կե՛ր, որովհետև ճանապարհը շատ երկար պիտի լինի քեզ համար»։ Եղիան կերավ ու խմեց և այդ կերակրի զորությամբ քառասուն օր ու քառասուն գիշեր գնաց մինչև Աստծու սարը՝ Քորեբ։
Երբ մենք սպառված ենք զգում, մենք նույնպես կարող ենք դիմել Աստծուն իրական նորոգության համար: Թերևս մենք պետք է հոգ տանենք մեր մարմնի մասին՝ միևնույն ժամանակ խնդրելով Նրան լցնել մեզ Իր հույսով, խաղաղությամբ և հանգստությամբ: Ինչպես որ հրեշտակը հոգ էր տանում Եղիայի մասին, մենք կարող ենք վստահ լինել, որ Աստված Իր թարմացնող ներկայությունը կհաղորդի մեզ. «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթ. 11.28):
Աղոթք – Զորություն տվող Աստվա՛ծ, ամեն բանից վեր, իրական խաղաղությունդ տու՛ր: Միայն Քեզ եմ հուսացած, ուզում եմ լցվել Քո քաղցր ներկայությամբ: Ամեն։
Երբ ուժասպառ, տկար և հոգնած զգաք, վստահե՛ք Աստծուն, Նա ընկածին բարձրացնում, և թույլին ուժովացնում է:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 53-55, Բ Թեսաղոնիկեցիներին 1