.
2024թ., Հոկտեմբերի 15

Ա Կորնթացիներին 9.24-27                                         Երեքշաբթի   |   Հոկտեմբերի 15

 

 

 

Այլ իմ մարմինը ճնշման եմ ենթարկում և հնազանդեցնում։ Ա Կորնթ. 9.27

 

ԿԱՐԳԱՊԱՀ ԿՅԱՆՔ ԱՍՏԾՈ ՄԵՋ

 

2016 թվականի հունիսն էր՝ Եղիսաբեթ թագուհու իննսունամյակին նվիրված պաշտոնական տոնակատարության օրը։ Իր կառքից թագուհին ողջունում էր հավաքված ամբոխին՝ անցնելով կարմիր հագուստով զինվորների երկար շարքերով, որոնք կանգնած էին լիարժեք պատրաստվածությամբ, անկոտրում կեցվածքով: Անգլիայում տաք օր էր, և գվարդիականները ավանդական մուգ բրդյա տաբատներով և մինչև կզակը կոճկած բրդյա բաճկոններով էին, իսկ գլխին՝ արջի կաշվից հսկայական գլխարկներ: Մինչ զինվորները կոկիկ շարքերով կանգնած էին արևի տակ, նրանցից մեկը կորցրեց գիտակցությունը։ Հատկանշական է, որ նա պահպանեց իր խիստ կանոնավոր կեցվածքը, պարզապես առաջ ընկավ, մարմինը ուղիղ մնաց տախտակի պես, իսկ դեմքը թաղվեց ավազոտ խճաքարի մեջ: 

Տարիների պատրաստվածություն և կարգապահություն էր պահանջվել այս պահակախմբի մեջ նման սառնասրտություն զարգացնելու՝ մարմինը տեղում պահելու համար, նույնիսկ երբ նրանք կորցնում են գիտակցությունը։

Պողոս Առաքյալը նկարագրում է նմանօրինակ մի նախապատրաստությունը. «իմ մարմինը ճնշման եմ ենթարկում և հնազանդեցնում», - գրել է նա (Ա Կորնթ. 9.27): Պողոսը գիտակցում էր, որ «ամեն ոք, ով մրցում է, ամեն ինչում ժուժկալ է լինում» (հ. 25):

Թեև Աստծո շնորհը և ոչ թե մեր ջանքերը, աջակցում է ամեն բանում, ինչ մենք անում ենք, մեր հոգևոր կյանքն արժանի է խիստ կարգապահության: Երբ Աստված օգնում է մեզ դաստիարակել մեր միտքը, սիրտը և մարմինը, մենք սովորում ենք մեր ուշադրությունը կենտրոնացած պահել Նրա վրա, նույնիսկ փորձությունների կամ շեղումների ժամանակ:

Աղոթք – Սիրելի Աստված, վարժեցրու՛ ինձ կարգապահության մեջ, որպեսզի զարգացնեմ իմ սերը Քո հանդեպ և սիրտս Քեզ ավելի մոտ պահեմ: Ամեն։

 

Երբեմն դժվար է թվում դաստիարակել մեր սիրտը, միտքն ու մարմինը: Սակայն Աստված ակնկալում է ավելի խորը կարգապահություն Իր հետ հարաբերւթյան մեջ:






Աստվածաշունչը մեկ տարում      |       Եսայի 45-46, Ա Թեսաղոնիկեցիներին 3