Հռութ 2.1-2, 5-11 Կիրակի | Հոկտեմբերի 14
Հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ միմյանց հանդուրժելով ու ներելով։ Կող. 3.12-13
ԲԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԶ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երբ մայրս հիվանդանոցում ծերերի հատուկ խնամքի տակ էր և մոտենում էր երկրի վրա իր վերջին օրերին, ես հուզվեցի խնամողի անկեղծ բարությունից: Թուլացած մորս զգուշորեն բարձրացնելով աթոռից և պառկեցնելով նրան՝ դայակը շոյեց մորս գլուխը, թեքվեց նրա վրա և ասաց. «Դու այնքան քաղցր ես»: Հետո նա հարցրեց, թե ինչպես են ընթանում իմ գործերը: Նրա բարությունն անսահման հուզեց ինձ այն ժամանակ և մինչ օրս հիշում եմ արցունքոտ աչքերով։
Դա մի պարզ բարություն էր, բայց հենց այն էր, ինչ ինձ պետք էր այդ պահին: Այդ ժամանակ ցավս հաղթահարելուն օգնեց այն գիտակցումը, որ այս կնոջ աչքերում մայրս ավելին էր, քան պարզապես հիվանդ: Նա հոգ էր տանում նրա մասին և նրան համարում էր շատ արժեքավոր անձնավորություն։
Երբ Նոեմին և Հռութն իրենց ամուսիններին կորցնելուց հետո մնացին առանց այրի, Բոոսը բարություն դրսևորեց Հռութին՝ թույլ տալով նրան հավաքել մնացած ցորենը հնձվորների հետևից մնացած հասկի մեջ։ Նա նույնիսկ հրամայեց հնձվորներին հանգիստ թողնել նրան (Հռութ 2.8-9): Նրա բարության հիմքում ընկած էր Նոեմիի հանդեպ Հռութի հարգանքն ու մտահոգությունը։ «Ինձ պատմել են այն ամենը, ինչ քո մարդու մեռնելուց հետո դու արել ես սկեսուրիդ համար» (հ. 11): Բոոսը նրան վերաբերվում էր ոչ թե որպես մի օտարական, այլ որպես կարիքավոր կնոջ։
Աստված ցանկանում է, որ մենք հագնենք «գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն» (Կող. 3.12): Բարության մեր պարզ գործողությունները կարող են ուրախություն պատճառել կոտրված սրտերին և հույս ներշնչել:
Աղոթք – Սիրելի՛ Աստված, հնարավորություն տուր Քո բարությունը ցույց տալ ուրիշներին։ Ամեն։
Մեր բարությամբ ոգեշնչենք և քաջաալերենք մարդկանց։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 43-44, Ա Թեսաղոնիկեցիներին 2