Ա Թագավորներ 20.35-42 Կիրակի | Հոկտեմբերի 13
Գնա՛ խաղաղությամբ, ինչպես որ մենք երկուսս էլ Տիրոջ անունով երդվեցինք։ Ա Թագ. 20.42
ՄԻԱՍԻՆ ՆՎԱՃԵԼ ԼԵՌՆԵՐԸ
Դուք հավանաբար լսել եք այս ասացվածքը. «Եթե ուզում ես արագ գնալ, գնա մենակ: Բայց եթե ուզում եք հեռու գնալ, գնացեք միասին»։ Սա հրաշալի միտք է, այնպես չէ՞։ Բայց կա՞ արդյոք որևէ լուրջ հետազոտություն, որը մեզ կհավաստիացնի, որ այս խոսքերը ոչ միայն հրաշալի են, այլ նաև ճշմարիտ:
Այո՛։ Իրականում, բրիտանացի և ամերիկացի հետազոտողների կողմից իրականացված նման հետազոտություններից մեկը պարզել է, որ մարդկանց աչքերում լեռների չափը զգալիորեն ավելի փոքր է երևում, երբ նրանք կանգնած են այլ մարդկանց հետ, քան երբ նրանք միայնակ են բարձունքում: Այլ կերպ ասած, «սոցիալական աջակցությունը» այնքան կարևոր է, որ նույնիսկ սարերի չափն է փոքրանում մեր մտքում:
Դավիթը նման և՛ հրաշալի, և՛ ճշմարիտ քաջալերանք գտավ Հովնաթանի հետ իր բարեկամության մեջ։ Սավուղ թագավորի խանդոտ զայրույթը Դավթի համար անհաղթահարելի լեռան պես էր. նրա կյանքը վտանգի տակ էր (Ա Թագ. 19.9-18): Առանց որևէ աջակցության, այս դեպքում՝ նրա ամենամոտ ընկերոջ, պատմությունը կարող էր բոլորովին այլ լինել: Բայց Հովնաթանը, «վշտացավ Դավթի համար, որովհետև իր հայրը անարգեց նրան» (հ. 20.34), և կանգնեց իր ընկերոջ կողքին։ Հովնաթանը պատասխանեց իր հորը՝ Սավուղին, և ասաց. «Ինչո՞ւ պիտի մեռցնել, ի՞նչ է արել» (հ. 32)։ Այսպիսով Նրանց՝ Աստծո կողմից սահմանված բարեկամությունը զորացրեց Դավթին՝ թույլ տալով նրան դառնալ Իսրայելի թագավոր։
Բարեկամությունը շատ կարևոր է: Եվ երբ Աստված դրա կենտրոնում է, մենք կարող ենք միմյանց մղել ավելի մեծ բաներ անելու, քան կարող ենք պատկերացնել:
Աղոթք – Շնորհակալ եմ, Հա՛յր, բոլոր նրանց համար, ում դրել եմ իմ կյանքում՝ միասին լեռներ նվաճելու համար: Ամեն։
Ո՞ւմ կարող եք աջակցել ձեր բարեկամությամբ:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 41-42, Ա Թեսաղոնիկեցիներին 1