Գործք Առաքելոց 17.16-34 Շաբաթ | Հոկտեմբերի 12
Այնուամենայնիվ ոմանք, (Պողոսին) միանալով, հավատացին։ Գործք 17.34
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ
Առավոտյան զբոսանքի ժամանակ ես նկատեցի, որ սխալ ուղղությամբ ընթացող մեքենան հանկարծակի կանգ առավ։ Վարորդը, ալկոհոլի ազդեցության տակ, քնել էր ղեկին, և չէր կարող նույնիսկ գիտակցել իրեն և ուրիշներին սպառնացող վտանգի մասին։ Իրավիճակը վտանգավոր էր, և ես ստիպված էի գործել։ Ես մեծ դժվարությամբ կարողացա վարորդին տեղափոխել կողքի նստատեղին և նստելով նրա փոխարեն ղեկին՝ մեքենան տեղափոխեցի ապահով վայր:
Ֆիզիկական վտանգը միակ վնասը չէ, որին բախվում ենք։ Երբ Պողոսը տեսավ, որ Աթենքի իմաստուն, խելացի մարդիկ հոգևոր վտանգի տակ են, քանի որ քաղաքը լի էր կուռքերով», նրա «հոգին խռովվեց» (Գործք 17.16): Առաքյալն ուսուցանում էր Աստծո մասին՝ քարոզելով Հիսուսի հարությունը նրանց հետ, ովքեր ընդդիմանում էին իր գաղափարներին և մերժում Քրիստոսին։ Փիլիսոփաներից ոմանք վիճաբանում էին նրա հետ (հ. 18, 30-31): Այնուամենայնիվ ոմանք, նրան միանալով, հավատացին (հ. 34):
Քրիստոսի հանդեպ հավատքից բացի կյանքի իմաստ փնտրելը վտանգավոր է: Նրանք, ովքեր ներում և իսկական բավարարվածություն են գտել Հիսուսի մեջ, ստացել են հաշտության ուղերձը (Բ Կորնթ. 5.18-21): Հիսուսի բարի լուրի տարածումը նրանց համար, ովքեր գտնվում են այս կյանքի արբեցնող ազդեցության տակ, դեռևս այն միջոցն է, որն Աստված օգտագործում է մարդկանց վտանգավոր վայրերից դուրս հանելու համար:
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ Քեզ, որ փրկեցիր ինձ իմ սեփական մեղքի հոգևոր վնասից: Օգտագործի՛ր ինձ՝ օգնելու ուրիշներին, ովքեր չեն տեսնում, թե ինչ վտանգ է սպառնում իրենց: Ամեն։
Եթե դեռ չես ընդունել Հիսուսին, ինչի՞ ես սպասում: Եթե ընդունել ես, ի՞նչն է խանգարում որևէ մեկի հետ բաժնեկցել, թե ինչպես է Աստված քեզ փրկել հոգևոր վնասից:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 39-40, Կողոսացիներին 4