.
2024թ., Հոկտեմբերի 10

 

Սաղմոս 103.8-17                                      Հինգշաբթի   |   Հոկտեմբերի 10

 

Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութն իրենից վախեցողների նկատմամբ։ Սաղմ. 103.11

 

ՍԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

 

«Աստված այնքան բարի է եղել մեր հանդեպ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան մեր ամուսնության տարեդարձի համար»: Թերիի ձայնը դողում էր, իսկ աչքերի արցունքները ցույց էին տալիս նրա անկեղծությունը։ Մեր փոքր խմբի անդամները խորապես հուզված էին։ Մենք գիտեինք, թե ինչպիսին էին անցած տարիները Թերիի և նրա ամուսնու համար: Թեև Ռոբերտը հավատացյալ էր, նրա մոտ հանկարծակի ծանր հոգեկան հիվանդություն հայտնաբերվեց, որի արդյունքում իրենց չորսամյա դստերը զրկեց կյանքից: Նա տասնամյակներ անցկացրեց հիվանդանոցում, բայց Թերին այցելում էր նրան։ Աստված նրա սրտի հետ կատարեց գեղեցիկ բուժիչ աշխատանք՝ օգնելով նրան ներել ամուսնուն: Չնայած սրտի խորը ցավին, նրանց սերը միմյանց հանդեպ աճում էր։

Նման սերն ու ներողամտությունը կարող էին գալ միայն մեկ աղբյուրից։ Դավիթը Աստծո մասին գրում է այսպես. «Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ… որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան էլ նա մեզնից հեռացրեց մեր հանցանքները» (Սաղմ. 103.10, 12):

Ողորմությունը, որ Աստված ցույց է տալիս մեզ, գալիս է Իր անսահման սիրուց. «որքան բարձր է երկինքը երկրից» այնքան մեծ է Նրա սերը մեր հանդեպ (հ. 11), որ դրդեց Նրան գնալ խաչի ճանապարհով՝ մեր մեղքերին թողություն տալու, որպեսզի «նրանց, ովքեր ընդունեցին նրան և հավատացին նրա անվանը» իշխանություն տա Աստծո որդիները լինելու (Հովհ. 1.12):

Թերին ճիշտ էր. «Աստված այնքան բարի է մեր հանդեպ»: Նրա սերն ու ներողամտությունը դուրս են գալիս երևակայելի սահմաններից և առաջարկում մեզ կյանք, որը երբեք չի ավարտվում:

Աղոթք – Ողորմա՛ծ Աստված, օգնի՛ր աճել Քո սիրով և բաժնեկցել ուրիշների հետ, որպեսզի նրանք նույնպես ճանաչեն Քո կատարյալ սերը: Ամեն։



Հակառակ մեր բոլոր սխալներին՝ Աստված Իր ողորմությունն ու սերը դրսևորում է մեր հանդեպ։




Աստվածաշունչը մեկ տարում      |       Եսայի 34-36, Կողոսացիներին 2