Հակոբոս 1.2-12 Չորեքշաբթի | Հոկտեմբերի 9
Իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք։ Հակ. 1.4
ԴԱՍԵՐ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Բոբ Սալեմը արագության ռեկորդ սահմանեց՝ քթով գետնանուշը հրելով բարձրացնելով դեպի Կոլորադոյի Պայքս գագաթը, ավելի ճիշտ՝ դեմքին ամրացված գդալով: Նա իրագործեց այս սխրանքը յոթ օրվա ընթացքում՝ աշխատելով գիշերը, որպեսզի զբոսաշրջիկների ուշադրությունը չշեղվի: Բոբը չորրորդ մարդն էր, ում հաջողվեց կատարել այս հնարքը, ինչը նշանակում է, որ երեք այլ ավելի համբերատար մարդ դա արել էր:
Կարելի է ասել, որ նրանք համբերության հարցում խնդիր չունեին, բայց կյանքում դա հաճախ չի պատահում։ Մեզ գրեթե միշտ համբերություն է պետք։ Այն Հոգու պտուղն է (Գաղ. 5.22) և «կատարյալ ու լիարժեք» դառնալու գրավական (Հակ. 1.4): Համբերատար մարդիկ իրենց գլուխը չեն կորցնում, երբ շրջապատում բոլորը լիակատար խուճապի մեջ են։ Նրանք մնում են հավասարակշիռ վիճակում՝ վստահելով և իմաստություն խնդրելով Աստծուց (հ. 5):
Համբերություն ձեռք բերելու միայն մեկ ճանապարհ կա. Հակոբոսն ասում է. «հավատի փորձությունը համբերություն է առաջացնում» (հ. 3): Այդպիսի փորձություննեը կարող են լինել մեծ կամ փոքր: Օրինակ քրիստոնյաներից մեկը մի առիթով կիսվել է այս գրությամբ. «Սա գրում եմ օդանավակայանից։ Իմ 23:00-ի թռիչքը հետաձգվեց մինչև գիշերվա ժամը 02:00-ն, այնուհետև չեղարկվեց: Անքուն գիշեր անցկացնելուց հետո ես սուրճ եմ խմում և հույս ունեմ մի օր վերադառնալ տուն: Ինձ հաճելի չէ ձանձրալի ժամեր և անքուն գիշերներ անցկացնել օդանավակայանում, բայց վստահ եմ, որ իմ սիրառատ Հայրն ինձ համբերություն է սովորեցնում այս իրավիճակի մեջ։ Ես աղոթում եմ, որ համբերության իմ այսօրվա դասը շուտ ավարտվի, բայց ո՞վ գիտի: Հաջորդ թռիչքի ժամը ստուգելու ժամանակն է»:
Աղոթք – Հա՛յր, սովորեցրու՛ ինձ համբերատար լինել և կառչած մնալ Քո խոստումներից: Ամեն։
Համբերության առաքինությունը չափացանց կարևոր է։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 32-33, Կողոսացիներին 1