.
2024թ., Հոկտեմբերի 8

 

Տիտոս 2.1-5                                          Երեքշաբթի   |   Հոկտեմբերի 8

 

Արդարը պիտի բուսնի արմավենու պես… Տիրոջ տան մեջ տնկվածները պիտի բուսնեն մեր Աստծու սրահներում։ Ծերության ժամանակ էլ պիտի պտղաբերեն… ։ Սաղմ. 92.12-14

 

ՎԱԶԵԼ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՄԱՐ

 

100 մ վազքի մասին խոսելիս՝ մարդիկ մտաբերում են աշխարհի ներկայիս ռեկորդակիր Ուսեյն Բոլտին: Բայց չենք կարող մոռանալ նաև Ջուլիա Հոքինսին՝ «Փոթորիկ» մականվամբ։ 2021 թվականին Ջուլիան հատեց վերջնագիծը բոլոր մյուս վազորդուհիներից առաջ՝ հաղթելով Լուիզիանային՝ ծերերի համար կազմակերպված 100 մետր վազքի մրցաշարում: Նրա ժամանակը մի փոքր ավելի դանդաղ էր, քան Բոլտի 9,58 վայրկյանը: Բայց շեշտենք նաև, որ նա 105 տարեկան էր։

Շատ բան կարող է գրավիչ լինել այն կնոջ մեջ, ով այդ տարիքում դեռ մասնակցում է վազքի մրցաշարին: Շատ ավելի ուշադրության արժանի և գրավիչ են Հիսուսին հավատացողները, ովքեր երբեք չեն դադարում վազել մրցասպարեզը՝ նայելով հավատի իրենց զորագլխին՝ Հիսուս Քրիստոսին (Եբրայեցիս 12.1-2):

Սաղմոսերգուն գրում է, որ արդարներն արմավենու պես կծաղկեն, ծերության ժամանակ էլ պտուղ կտան և պարարտ ու դալար կմնան» (92.12-14):

Տարեց հավատացյալները, ովքեր հետևում են այս չափանիշին, կարող են դասեր քաղել նաև Պողոս առաքյալի՝ Տիտոսին ուղղված նամակից. «Ծերերը թող լինեն զգոն, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ՝ հավատով, սիրով, համբերությամբ։ Նույնպես էլ ծեր կանայք թող լինեն սրբավայել, ո՛չ բանսարկու, ո՛չ գինեմոլ, այլ բարի խրատ տվող» (հ. 2-3):

Տարեց հավատացյալներին կոչ չկա դադարեցնել մրցավազքը: Միգուցե ոչ այնպես, ինչպես Ջուլիան վազքուղու վրա, այլ այնպես, որ պատվում է Աստծուն, քանի որ Նա տալիս է նրանց անհրաժեշտ ուժն ու զորությունը: Եկեք բոլորս վազենք Տիրոջը և մարդկանց լավ ծառայելու մրցավազքում:

Աղոթք – Սիրելի՛ Հայր, գոհանում եմ պարգևած ամեն օրվա համար: Անկախ իմ տարիքից՝ օգնի՛ր վազել մրցավազքը՝ անվանդ փառքի համար։ Ամեն։



Օգնե՛նք մեզ շրջապատող մարդկանց աճել իրենց հավատքի մեջ: Խրախուսե՛նք նրանց՝ ծառայել Աստծուն իրենց հնարավորության սահմաններում:






Աստվածաշունչը մեկ տարում      |       Եսայի 30-31, Փիլիպպեցիներին 4