.
2024թ., Հոկտեմբերի 7

 

Զաքարիա 4.1-7                           Երկուշաբթի   |   Հոկտեմբերի 7

 

«Ոչ թե զորությամբ և ոչ էլ ուժով, այլ իմ հոգով,- ասում է Զորքերի Տերը»։ Զաք. 4.6

 

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՈՒՂԵԲԵՌ

 

 Էնդրյուի ֆոլքսվագենը կանգ առավ, և պահակները մոտեցան մեքենային։ Նա սկսեց աղոթել, ինչպես շատ անգամներ արել էր անցյալում. «Ո՛վ Աստված, երբ Դու երկրի վրա էիր, կույրին տեսողություն պարգևեցիր, հիմա խնդրում եմ տեսնող աչքերը կուրացրու՛»։ Պահակները խուզարկեցին մեքենան՝ ոչինչ չասելով ուղեբեռում գտնվող Աստվածաշնչի մասին։ Էնդրյուն հատեց սահմանը՝ իր բեռը տանելով նրանց, ովքեր Աստվածաշունչ ունենալու հնարավորություն չունեին։

Էնդրյու վան դեր Բեյլը կամ Եղբայր Էնդրյուն ապավինում էր Աստծո զորությանը անհնարին թվացող գործի համար. նա ընդունել էր Աստծո կանչը՝ Սուրբ Գիրքը տանելու այն երկրները, որտեղ քրիստոնեությունն անօրինական էր համարվում: «Ես սովորական տղա եմ,- ասում է Էնդրյուն՝ ընդգծելով իր սահմանափակ կրթությունն ու ֆինանսների բացակայությունը,- այն, ինչ ես արել եմ, բոլորը կարող են անել»: Այսօր նրա հիմնած «Բաց դուռ» միջազգային կազմակերպությունը ծառայում է հալածվող հավատացյալներին ամբողջ աշխարհում:

Երբ Հուդայի տիրակալ Զորաբաբելը հրեաների աքսորից վերադառնալուց հետո կանգնեց տաճարը վերակառուցելու անհնարին թվացող խնդրի առաջ, հուսահատվեց։ Բայց Աստված հիշեցրեց նրան, որ իր հույսը պետք է դնի ոչ թե մարդկային ուժի կամ զորության, այլ Իր Հոգու վրա (Զաքարիա 4.6) և քաջալերեց նրան Զաքարիա մարգարեին տրված աշտանակի տեսիլքի միջոցով (հ. 2-3): Ճիշտ այնպես, ինչպես ճրագները կարող էին վառ մնալ նավթի մշտական ​​մատակարարմամբ, Զորաբաբելը և իսրայելացիները կարողացան կատարել Աստծո առաջադրանքը՝ ապավինելով Նրան։

Երբ մենք ապավինում ենք Աստծուն, եկեք իրապես անմնացորդ վստահենք Նրան և անենք այն, ինչի համա Նա մեզ կանչում է:

Աղոթք – Սու՛րբ Հոգի, օգնի՛ր ապավինել միայն Քեզ: Ամեն։



Թող, որ բոլոր պարագաներում վստահենք Աստծո զորությանը։

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 28-29, Փիլիպպեցիներին 3