Գաղատացիներին 5.13-26 Չորեքշաբթի | Հոկտեմբերի 2
Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Գաղ․ 5.22-23
ԱՐՏԱՑՈԼԵԼ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ
Դեպի Աֆղանստան դժվարին գործուղումից հետո բրիտանական բանակի սերժանտ Սքոթը հոգեպես և ֆիզիկապես փշրվեց: Նա կիսվում էր իր վերապրածով. «Ես մթության մեջ էի»։ Բայց երբ նա «ճանաչեց Քրիստոսին և սկսեց հետևել Նրան», նրա կյանքն արմատապես փոխվեց: Նա այժմ ձգտում է բաժնեկցել Քրիստոսի սերն ուրիշների հետ, հատկապես վետերանների, ում հետ նա մրցում է «Չհանձնվողերի խաղը» մրցույթում, որը միջազգային բազմաբնույթ միջոցառում է ծառայության ընթացքում վիրավորված կամ հաշմանդամ դարձած նախկին և ներկա զինծառայողների համար։
Սքոթի համար Աստվածաշունչ կարդալը, աղոթելը և փառաբենլը քաջալերում և զորացնում են նրան խաղերին մեկնելուց առաջ: Այնուհետև Աստված օգնում է նրան «արտացոլել Քրիստոսի բնավորությունը և ցուցաբերել բարություն, հեզություն և համբերաատարություն» մրցակից վետերանների հանդեպ:
Սքոթն այստեղ Հոգու պտուղներից մի քանիսի կրողն է, որոնց մասին Պողոս Առաքյալը գրում է Գաղատիայի հավատացյալներին: Նրանք պայքարում էին կեղծ ուսուցիչների ազդեցության դեմ, ուստի Պողոսը փորձում էր քաջալերել նրանց հավատարիմ մնալ Աստծուն և Նրա շնորհին՝ «առաջնորդվելով Հոգով» (Գաղ. 5.18) և ձեռք բերելով Հոգու պտուղները՝ «սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն» (հ. 22-23):
Երբ Աստծո Հոգին բնակվի մեր մեջ, մենք նույնպես սիրո և բարության պտուղներ կտանք՝ Քրիստոսի բնավորությունն ու կերպարը արտացոլելով մեր շրջապատում։
Աղոթք – Կյանք պարգևող Աստվա՛ծ, շնորհակալ ենք Սուրբ Հոգուդ համար: Թո՛ղ Հոգուդ պտուղներն օրհնություն դարձնենք ուրիշների համար։ Ամեն։
Աստված աճեցնում է մեր մեջ Հոգու պտուղները, որ ներդաշնակ մնանք Իր հետ:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 14-16, Եփեսացիներին 5.1-16