.
«Վերնատուն». Հովիվները՝ ՀՈՎՎԻ հետ

2018թ.-ի առաջին վերնատունը տեղի ունեցավ փետրվարի 12-13-ը՝ Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում: Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու(ՀԱԵ)՝ Հայաստանի եւ Արցախի հովիվներն ու օգնականները դարձյալ հնարավորություն ունեցան 24 ժամ անցկացնել գլխավոր Հովվի՝ Հիսուս Քրիստոսի հետ՝ աղոթքով ու Աստվածաշունչը սերտելով: Այս «Վերնատան» թեման «Բարի Հովիվն» էր: ՀԱԵ եկեղեցու առաջնորդները, սերտելով Հին Կտակարանում, մասնավորապես՝ Սաղմոս 23-ում, Երեմիայի, Եզեկելի եւ Զաքարիայի մարգարեություններում նկարագրված Աստծո որպես Բարի Հովվի կերպարը, զուգահեռներ փնտրեցին Աստծո կողմից իրենց ստացած հովվական կոչման եւ դիրքի հետ: Հովիվները նաեւ հաղորդակցության եւ իրենց փորձառությունը միմյանց բաժնեկցելու հնարավորություն ունեցան:

Վերնատան մասին տես այստեղ՝ www.eca.am/vernatun

Նախորդ
...
X