Առակներ 4․ 20-27 Կիրակի | Սեպտեմբերի 29
Ամենից ավելի քո սի՛րտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։ Առ․ 4․ 23
ԱՌՈՂՋ ՍԻՐՏ
Մարդու սիրտը զարմանահրաշ օրգան է՝ բռունցքի չափ՝ 300-450 գրամ քաշով։ Ամեն օր այն կծկվում է մոտ հարյուր հազար անգամ և յոթ ու կես հազար լիտր արյուն է մղում մեր մարմնի հարյուր հազար կիլոմետր երկարություն ունեցող արյունատար անոթների միջով: Այսպիսի կարևոր դերակատարության և մեծ ծանրաբեռնվածության պայմաններում սրտի առողջությունն ունի կարևոր նշանակություն ողջ օրգանիզմի բարեկեցության համար։ Բժշկությունը կոչ է անում զարգացնել սրտի համար օգտակար սովորություններ, քանի որ այս օրգանի վիճակը և կյանքի որակն ընթանում են միմյանց զուգահեռ։
Մինչ բժիշկական գիտությունը հեղինակավոր կերպով խոսում է մեր ֆիզիկական սրտի մասին, Աստված ավելի մեծ հեղինակությամբ խոսում է մեկ այլ տեսակի սրտի՝ «հոգևոր սրտի» մասին։ Աստված անդրադառնում է մեր մտավոր, հուզական և հոգևոր կենտրոնին և հորդորում վարվել սրտի հետ ամենայն զգուշությամբ։ «Ամենից ավելի քո սի՛րտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը» (հ․ 23)։ «Հոգևոր սրտի մասին» հոգ տանելը կօգնի մեզ մաքրել մեր խոսքը (հ․ 24)․ կտա մեզ խորաթափանց տեսողություն (հ․ 25) և կտա հնարավորություն ընտրել լավագույն ճանապարհները (հ․ 27)։ Անկախ տարիքից կամ այն պայմաններից, որոնցում գտնվում ենք, հոգ տանելով մեր «հոգևոր սրտի» մասին՝ մենք կարգավորում ենք մեր կյանքը, ամրացնում հարաբերություններն Աստծո հետ և փառավորում Նրան։
Աղոթք – Փորձի՛ր ինձ, Ո՛վ Աստվա՛ծ, և ճանաչի՛ր իմ սիրտը։ Ստեղծի՛ր իմ մեջ մաքուր սիրտ։ Օգնի՛ր ինձ Քո Խոսքը պահել սրտիս մեջ, որպեսզի չմեղանչեմ Քո դեմ։ Ամեն։
Մեր ապրելակերպն ու սովորությունները ցույց են տալիս, թե ինչ վիճակում է մեր սիրտը։ Աղոթե՛նք ու Աստծուն հանձնենք մեր սրտերը, որպեսզի Նա փոխի ու շտկի այն։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 7-8, Եփեսացիներին 2