Առակներ 14․7-16 Ուրբաթ | Սեպտեմբերի 27
․․․անմիտը գոռոզանում է և ինքնավստահ դառնում։ Առ․ 14․16
ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆ
Անգլիայի հյուսիս-արևելյան ափին գտնվող Լինդիսֆարն կղզին, որը հայտնի նաև Սուրբ Կղզի անվանմամբ, առանձնահատուկ է կրկնվող մակընթացությամբ։ Մայրցամաքի հետ այն կապվում է նեղ ճանապարհով, որն օրական երկու անգամ ծածկվում է ջրով։ Ճանապարհի ողջ երկայնքով տեղադրված են նախազգուշացնող նշաններ։ Սակայն զբոսաշրջիկները հաճախ անտեսում են այդ նշանները և, ի վերջո, հայտնվում իրենց ջրածածկ մեքենաների տանիքներին կամ լողում են դեպի մոտակա տները, չնայած նշաններն անհնար է չնկատել։ Բայց ինչպես գրել է հայտնի հեղինակ Լինդիսֆարնը. «Այն վայրն է, որտեղ անխոհեմությունը մրցավազքի մեջ է ծովի հետ»։
Առակաց գրքի հեղինակն ասում է, որ անմիտ մարդիկ ինքնավստահ են (հ․ 16): Նրանք չեն լսում իմաստուն խորհրդը, անուշադիր են և անտարբեր (հ. 7-8): Իմաստությունը մեզ խրախուսում է դանդաղել և լսել ուրիշներին՝ զսպելով մեր զգացմունքները։ Իմաստությունը մեզ սովորեցնում է նաև հարցեր տալ և մտածել հետևանքների մասին։ Անմիտն առաջ են ընթանում՝ չնկատելով նախազգուշացումները, իսկ «խելամիտը զգուշանում է իր ճանապարհներից» (հ. 15):
Այո՛, երբեմն մեզ անհրաժեշտ է գործել արագ և վճռական, բայց նույնիսկ այդ պահերին կարևոր է պահպանել ողջամտությունը։ Եթե մենք լսենք Աստծուն իմաստությամբ և այն կիրառենք մեր կյանքում, Տերը մեզ կտա անհրաժեշտ առաջնորդությունը։
Աղոթք – Տե՛ր, այսօր մենք ապրում ենք անզգույշ և ամբարտավան աշխարհում։ Օգնի՛ր հասկանալ Քո՛ նախազգուշացումները, լինել իմաստուն և ապրել արդար։ Ամեն։
Երբևէ տեսե՞լ եք անզգույշ և ամբարտավան պահվածքի օրինակներ։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել դրանցից:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 3-4, Գաղատացիներին 6