.
2024թ., Սեպտեմբերի 25

 

Առակներ 3.1-12                                                               Չորեքշաբթի   |   Սեպտեմբերի 25

 

Որդյա՛կ իմ, մի՛ մոռացիր իմ ուսուցումը, և քո սիրտը թող պահի իմ պատվիրանները։ Առակաց 3.1

 

ՄՏՔԻՑ ՎԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Սոֆիա Ռոբերթսն առաջին անգամ ականատես է եղավ սրտի բաց վիրահատության ընթացքին, երբ մոտ տասնմեկ տարեկան էր: Թեև երեխայի համար կարող է մի փոքր վաղ թվալ նման բժշկական միջամտության մասնակից լինելը, սակայն պատճառը պարզ էր. նրա հայրը՝ բժիշկ Հարոլդ Ռոբերթս կրտսերը, սրտի վիրաբույժ էր: 2022 թվականին Սոֆիան, ով այժմ երեսուն տարեկան է և վիրաբուժության օրդինատոր, միավորվեց իր հոր հետ՝ կատարելով աորտայի փականի հաջող փոխարինում: Հարոլդը կիսվում է իր տպավորություններով. «Ի՞նչը կարող է ավելի հիասքանչ լինել: Ես այս երեխային սովորեցրել եմ հեծանիվ վարել։ Այժմ նրան սովորեցնում եմ վիրահատել մարդու սիրտը, սա ուղղակի խելքից դուրս է»։

Թեև մեզանից քչերը կսովորեցնեն երեխային վիրահատության հմտությունները, Սողոմոնը նկարագրում է հաջորդ սերնդին այլ բան սովորեցնելու կարևորությունը՝ պատվել Աստծուն և Նրա ուղիները: Իմաստուն թագավորը նախանձախնդրորեն կիսվում էր իր երեխայի հետ այն ամենով, ինչ սովորել էր Աստծո հետ հարաբերություններում. «(Որդյա՛կ իմ),  Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը» (հ. 5), «վախեցի՛ր Տիրոջից և վանի՛ր չարը» (հ. 7), «Տիրոջը պատվի՛ր քո ունեցվածքից» (հ. 9): Սողոմոնը գիտեր, որ Աստված «սիրում» և «հանդիմանում» է Իր զավակներին, ովքեր պատրաստակամորեն ընդունում են Նրա առաջնորդությունը (h. 12):

Եկե՛ք սովորեցնենք հաջորդ սերնդին, թե ինչ է նշանակում խոնարհությամբ վստահել ու պատվել մեր հրաշալի Աստծուն: Սա կյանք փոխող արտոնություն է, պարզապես պետք է խելամիտ լինենք:

Աղոթք – Սիրելի Աստված, խնդրում եմ, օգնի՛ր ինձ այսօր կիսվել Քո սիրառատ ուղիների մասին թե՛ երիտասարդների, թե՛ մեծերի հետ: Ամեն։ 

 

 Կարևոր է Աստծո մասին մեր սովորածը բաժնեկցել հաջորդ սերնդի հետ՝ Աստծո փառքի համար։



 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Երգ երգոց 6-8, Գաղատացիներին 4