Հռոմեացիներին 12.1-5 Երեքշաբթի | Սեպտեմբերի 24
…մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ, բայց ամեն մեկս միմյանց անդամ ենք։ Հռոմ. 12.5
ՄԻԱԲԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԵՋ
Ալյասկա նահանգի Ուիթյեր քաղաքի երեք հարյուր բնակիչ ապրում է մեկ մեծ բազմաբնակարան համալիրում, այդ իսկ պատճառով Ուիթյերն անվանում են «քաղաք մեկ հարկի տակ»։ Նախկին բնակիչներից Էմին ասում է. «Ես ստիպված չէի դուրս գալ շենքից. մթերային խանութը, նոտարը, դպրոցը և փոստային բաժանմունքը մեր առաջին հարկում էին, ընդամենը մի վերելակ և ես տեղում էի»:
«Քանի որ այնտեղ կյանքը չափազանց հարմարավետ էր, ես հաճախ էի մտածում էի, որ ոչ ոք իմ օգնության կարիքը չունի»,- կիսվում է Էմին։ «Բայց բնակիչներն այնքան ջերմ էին, նրանք հոգ էին տանում միմյանց մասին: Ես հասկացա, որ նրանք իմ կարիքն ունեն, ես էլ՝ իրենց»։
Էմիի նման, մենք երբեմն ապավինում ենք սեփական ուժերին և խուսափում հասարակությունից։ Բայց Սուրբ Գիրքն ասում է, որ Քրիստոսին հավատացողները պետք է առողջ հավասարակշռություն ունենան միայնակ լինելու և այլ հավատակիցների հետ ընկերակցության մեջ: Պողոս առաքյալը հավատացյալների մարմինը համեմատում է մարդու մարմնի հետ: Ինչպես մարմնի յուրաքանչյուր մաս ունի որոշակի գործառույթ, այնպես էլ յուրաքանչյուր հավատացյալ ունի որոշակի դեր (Հռոմ. 12.4): Ինչպես մարմնի մի մասը չի կարող ինքնուրույն գոյություն ունենալ, այնպես էլ հավատացյալը չի կարող մեկուսացման մեջ ապրել հավատքով (հ. 5): Համայնքային միջավայրում է, որ մենք օգտագործում ենք մեր պարգևները (հ. 6-8; Ա Պետր. 4.10) և դառնում Հիսուսի նման (Հռոմ. 12.9-21):
Մենք միմյանց կարիքն ունենք միաբանության մեջ՝ Տեր Հիսուս Քրիստոսով։ Երբ մենք հոգ տանում ենք միմյանց մասին, ավելի խորը հարաբերություններ ենք զարգացնում իրար հանդեպ՝ ցույց տալով ուրիշներին Նրա սերը:
Աղոթք – Սիրելի՛ Աստված, շնորհակալ եմ Քեզ Քրիստոսով իմ եղբայրների և քույրերի համար: Ամեն։
Քրիստոսի համայնքն օգնում և քաջալերում է մեզ Աստծո հետ քայլելու ճանապարհին:
Աստվածաշունչը մեկ տարում | Երգ երգոց 4-5, Գաղատացիներին 3