.
2024թ., Սեպտեմբերի 23

 

Եփեսացիներին 2.8-13, 19-22                                                  Երկուշաբթի   |   Սեպտեմբերի 23

 

Ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացիներ և Աստծու ընտանիքի անդամներ։ Եփես. 2.19

 

ԱՅԼԵՎՍ ՕՏԱՐԱԿԱՆ ՉԵՆՔ

«Դու այստեղ տեղ չունես»: Այս խոսքերը կոտրեցին ութամյա աղջկա սիրտը, իսկ ցավը մնաց նրա հետ։ Նրա ընտանիքը պատերազմից տուժած երկրի փախստականների ճամբարից գաղթել էր նոր երկիր, և նրա ներգաղթի քարտի վրա գրված էր «օտար» բառը։ Նա իրեն օտար էր զգում:

Դառնալով չափահաս՝ թեև նա ընդունել էր Քրիստոսին, սակայն դեռևս իրեն օտարացած էր զգում՝ չսպիացած վերքով, որ ինքն անցանկալի մեկն էր: 

Մի օր Աստվածաշունչ ընթերցելիս՝ նա Եփեսացիներին ուղղված նամակում կարդաց այդ հին, մտահոգիչ բառը՝ «օտար». «Որովհետև այն ժամանակ առանց Քրիստոսի էիք, Իսրայելի ժողովրդից անջատված ու խոստումով տրված ուխտերից օտարացած, հույս չունեիք և աշխարհում անաստված էիք» (Եփես. 2.12): Սակայն շարունակության մեջ նա, հայտնաբերեց, որ Քրիստոսի զոհաբերությունը փոխել է իր կարգավիճակը: Նա հասավ 19-րդ համարին, որն ասում էր. «Ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացիներ և Աստծու ընտանիքի անդամներ»: Ուրեմն Ինքն Աստծո ընտանիքի անդամ է, այս միտքն անչափ ուրախացրեց նրան։ Այլևս չկար օտարության զգացում, ինքն Աստծո կողմից ընդունված էր։

Մեր մեղքի պատճառով մենք օտարված ենք Աստծուց: Բայց մենք չպետք է այսպես մնանք. Հիսուսը խաղաղություն բերեց նրանց, ովքեր «հեռու» էին (հ. 17), և բոլոր նրանց, ովքեր վստահում են Իրեն, դարձրեց Իր հավերժական թագավորության համաքաղաքացիներ՝ որպես Քրիստոսի մարմին:

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ ենք Քեզ, որ ընտանիքիդ անդամը լինելու առանձնաշնորհումն ունենք։ Ամեն։

 

Աստված կանչել է Իր բոլոր զավակներին՝ միավորվելու Քրիստոսով:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Երգ երգոց 1-3, Գաղատացիներին 2