.
2024թ., Սեպտեմբերի 22

 

Եսայի 45.20-25                                                                                    Կիրակի   |   Սեպտեմբերի 22

 

Ամեն ծունկ ինձ պիտի խոնարհվի, և ամեն լեզու պիտի երդվի։ Եսայի 45.23

 

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ

Համաշխարհային միլիարդավոր լսարան ունեցող Ելիզավետա 2-րդ թագուհու հուղարկավորությունը դարձավ պատմության մեջ ամենաշատ դիտումներով հեռարձակումը: Այդ օրը Լոնդոնի փողոցներում մարդկանց հերթերը հատում էր մեկ միլիոնի սահմանը՝ թագուհու դագաղը տեսնելու համար: Այս պատմական արարողությանը տարբեր պետություններից ներկա էին հինգ հարյուրից ավելի թագավորներ, թագուհիներ, նախագահներ և այլ պաշտոնյա անձինք, ովքեր եկել էին իրենց հարգանքի տուրք մատուցելու և վերջին հրաժեշտը տալու թագուհուն, ով հայտնի էր իր ուժով և բնավորությամբ:

Երբ աշխարհն իր հայացքն ուղղեց Մեծ Բրիտանիայի հեռացող թագուհուն, ես մտաբերեցի մեկ այլ իրադարձություն՝ արքայական վերադարձ: Սուրբ Գրքում ասվում է, որ կգա օրը, երբ ազգերը կհավաքվեն՝ ճանաչելու շատ ավելի մեծ Մեկին (Եսայի 45.20-22), զորեղ և արդար մի առաջնորդի առաջնորդ, ում առջև «ամեն ծունկ պիտի խոնարհվի, և ամեն լեզու պիտի երդվի» (հ. 23)՝ ներառյալ համաշխարհային առաջնորդները, ովքեր կպատվեն Նրան և կառաջնորդեն իրենց ազգերին քայլել Նրա  լույսով (Հայտնություն 21.24, 26): Ոչ բոլորը կողջունեն այս Միապետի գալուստը, բայց նրանք, ովքեր կանեն, հավերժ կվայելեն Նրա թագավորությունը (Եսայի 45.24-25):

Ինչպես աշխարհը հավաքվել էր դիտելու թագուհու վերջին հրաժեշտը, այնպես էլ մի օր կտեսնի իր Իրական թագավորի վերադարձը: Երանելի կլինի այդ օրը, երբ բոլորը՝ երկնքում և երկրի վրա, կերկրպագեն Հիսուս Քրիստոսին և կճանաչեն Նրան որպես Տեր ու Փրկիչ (Փիլիպ. 2.10-11):

Աղոթք –  Սիրելի՛ Հիսուս, ես այսօր խոնարհվում եմ Քո առջև՝ մեծարելով Քեզ՝ որպես աշխարհի գերագույն Թագավոր և իմ կյանքի օրինական տիրակալ։ Ամեն։

 

Մեր Տերն ու Թագավորն արժանի է ողջ փառքին ու մեծարանքին։ 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ժողովող 10-12, Գաղատացիներին 1