.
2024թ., Սեպտեմբերի 21

 

Հովհաննես 16.31-33                                                                            Շաբաթ   |   Սեպտեմբերի 21

 

Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Հովհ. 16.33

 

ԿՅԱՆՔԻ ՎԵՐԵԼՔՆԵՐՆ ՈՒ ՎԱՅՐԷՋՔՆԵՐԸ

Ֆեյսբուքում հայտնվեց հիշողություն՝ ցույց տալով ինձ իմ հինգամյա դստեր հաղթական լուսանկարը, երբ նա հաղթեց «Սահուղիներ և աստիճաններ» զվարճալի և մրցակցային խաղում: Գրառման մեջ ես նշեցի եղբորս և քրոջս, քանի որ մենք հաճախ էինք խաղում այս սեղանի խաղը, երբ երեխա էինք: «Սահուղիներ և աստիճաններ» խաղն օգնում է մարդկանց սովորել հաշվել և աստիճաններով վեր բարձրանալով հաղթանակ գրանցել՝ ամենաարագ հասնելով 100 միավորին: Բայց այն նաև զգուշություն է պահանջում. եթե ​​հանկարժ հայտնվում ես 98-րդ նստատեղում, սահում ես բլրից ներքև՝ հետաձգելով հաղթանակի հնարավորությունը կամ ընդհանրապես զրկվել դրանից:

Սա ինչ-որ առումով նման է մեր կյանքին: Հիսուսը սիրով պատրաստեց մեզ մեր կյանքի վերելքներին և վայրէջքներին: Նա ասաց, որ «աշխարհում նեղություն պիտի ունենանք (Հովհաննես 16.33), բայց Նա նաև մեզ ուղղված խաղաղության ուղերձ ունի: Մենք չպետք է խորտակվենք մեր առջեւ ծառացած փորձություններից։ Ինչո՞ւ, քանի որ Քրիստոսը հաղթեց աշխարհին: Չկա ավելի մեծ բան, քան Նրա զորությունը, այնպես որ մենք նույնպես կարող ենք դիմակայել այն ամենին, ինչ պատահում է մեր ճանապարհին այն « գերազանց ու մեծ զորությամբ», որը Նա տվել է մեզ (Եփես. 1.19):

Ճիշտ այնպես, ինչպես «Սահուղիներ և աստիճաններ» խաղը, երբեմն կյանքը ներկայացնում է մի սանդուղք, որը թույլ է տալիս մեզ երջանիկ մագլցել, բայց երբեմն նաև սայթաքումներ ունենալ: Բայց մենք չպետք է խաղանք «կյանքի խաղն» առանց հույսի: Մենք ունենք Հիսուսի զորությունը, որն օգնում է մեզ հաղթահարել այդ ամենը:

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալություն հիշեցման համար, որ Դու հաղթել ես աշխարհին: Խնդրում եմ, օգնի՛ր ինձ՝ ապավինելու Քո զորությանը՝ կյանքի վերելքներն ու վայրէջքները հաղթահարելու ճանապարհին։ Ամեն։

 

Ի՞նչ մարտահրավերների առջև եք կանգնած այսօր: Կյանքի փորձություններն ու դժվարությունները կարող ենք հաղթահարել Քրիստոսի զորությամբ:





  

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ժողովող 7-9, Բ Կորնթացիներին 13