.
2024թ., Սեպտեմբերի 20

 

Նաում 1.1-8, 15                                                                            Ուրբաթ   |   Սեպտեմբերի 20

 

Տերը համբերատար է և մեծազոր և Տերը երբեք չի արդարացնի հանցավորին։ Նաում 1.3

 

ԱՍՏԾՈ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՇՆՈՐՀՔԸ

 

Անգլիացի ռոմանտիկ նկարիչ Ջոն Մարտինը (1789-1854) հայտնի է իր ապոկալիպտիկ բնապատկերներով, որոնք պատկերում են քաղաքակրթությունների ոչնչացումը։ Այս ֆանտաստիկ տեսարաններում մարդիկ կործանվում են և անզոր են պայքարել մահվան դեմ: Նկարներից մեկը՝ «Նինվեի անկումը», պատկերում է մարդկանց, ովքեր փախչում են գալիք կործանումից:

Մարտինի նկարից ավելի քան երկու հազար տարի առաջ Նաում մարգարեն մարգարեացավ Նինվեի մասին՝ կանխագուշակելով նրա դատաստանը։ Մարգարեն օգտագործեց դողացող սարերը, հալվող բլուրները և հևացող երկիրը (Նաում 1.5)՝ խորհրդանշելու Աստծո բարկությունը նրանց դեմ, ովքեր ճնշում էին ուրիշներին իրենց շահի համար: Այնուամենայնիվ, մեղքին Աստծո արձագանքն առանց շնորհի չէ: Մինչ Նաումն իր ունկնդիրներին հիշեցնում է Աստծո զորության մասին, նա նշում է, որ Տերը «համբերատար է» (հ. 3) և « հոգ է տանում իրեն ապավինողներին» (հ. 7):

Այս նկարագրությունները դժվար է կարդալ, բայց աշխարհում եթե չարի հանդեպ հակակշիռ չլիներ, սարսափելի կլիներ: Բարեբախտաբար, մարգարեն այս նոտայով չի ավարտվում: Նա հիշեցնում է մեզ, որ Աստված ցանկանում է բարի և արդար աշխարհ. «Ահա սարերի վրա՝ ավետիս բերողի և խաղաղություն քարոզողի ոտքերը» (հ. 15): Այս բարի լուրը Հիսուսն է, ով կրեց մեղքի հետևանքները, որպեսզի մենք կարողանանք խաղաղություն ունենալ Աստծո հետ (Հռոմ. 5.1, 6)։

Աղոթք – Հա՛յր, ես աղոթում եմ նրանց համար, ովքեր անարդարացիորեն տառապում են ամբողջ աշխարհում։ Ամեն։

 

Աստված պաշտպանում է տկարներին Իր շնորհքով՝ մերժելով անարդարությունը:



 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ժողովող 4-6, Բ Կորնթացիներին 12