.
2024թ., Սեպտեմբերի 19

 

Սաղմոս 16                                                                                   Հինգշաբթի   |   Սեպտեմբերի 19

 

քո առաջ ուրախությունների լիություն կա … ։ Սաղմոս 16.11

 

ԳՏՆԵԼ ԻՄԱՍՏՈՒՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Համաճարակը սաստիկ տարածվում էր. սակայն Ջեյսոն Պերսոֆը՝ հիվանդանոցում շտապ օգնության մի բժիշկ, նվիրվել էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին փրկելուն: Ինչպե՞ս էր դիմանում այդ իրավիճակում. ոչ աշխատանքային ժամերին նա հանգստանում էր՝ լուսանկարելով ինչ-որ փոքր բաներ՝ մեծ չափերով, օրինակ՝ ձյան փաթիլները: «Կարող է սա խենթություն թվալ, - կիսվում է դոկտոր Պերսոֆը,- բայց նույնիսկ չնչին բաներում ուրախություն գտնելը հնարավորություն է ավելի մոտենալու իմ Արարչին և նաև տեսնելու աշխարհն այնպես, ինչպես քչերին է տրված տեսնել»։

Բժշկի խոսքով՝ խելամտորեն նման ուրախություն փնտրելը սթրեսը թեթևացնելու և ճկունություն զարգացնելու համար, բարձր արժեք է բժշկական մասնագիտության մեջ: Եվ նրա խորհուրդն է բոլոր մարդկանց. «Պետք է շնչել։ Պետք է միջոց գտնել շունչ քաշելու և կյանքը վայելելու համար»։

Դավիթ սաղմոսերգուն այս միտքն արտահայտում է 16-րդ Սաղմոսում, երբ հռչակում է Աստծո մեջ ուրախություն գտնելու իմաստությունը: «Տերն է իմ ժառանգության և իմ բաժակի բաժինը. դու հաստատ ես պահում իմ բաժինը», - գրում է Դավիթը. « Իմ սիրտն ուրախ է դրա համար, և ցնծում է իմ անձը. և մարմինս էլ հույսով պիտի հանգստանա» (հ. 5, 9):

Մարդիկ շատ հիմարություններ են անում, երբ փորձում են հանգստանալ: Դոկտոր Պերսոֆը գտավ մի իմաստուն ուղի, որը ցույց տվեց նրան Արարչին, ով մեզ առաջարկում է Իր ներկայության ուրախությունը: «Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. քո առաջ ուրախությունների լիություն կա, և քո աջ կողմը՝ քաղցրություններ՝ հավիտյան» (հ. 11): Նրա մեջ մենք հավերժ ուրախություն ենք գտնում։

Աղոթք – Ո՛վ Աստված, իմ կյանքի ճանապարհին, խնդրում եմ, օրհնի՛ր ինձ, որպեսզի իմաստություն ունենամ ընտրելու այն ուրախությունը, որը սկսվում է Քեզնից: Ամեն։

 

16-րդ սաղմոսը կարող է ոգեշնչել մեզ՝ տեսնելու այն ուղիները, որոնց միջոցով կգտնենք իրական ուրախություն Աստծո մեջ:

 

 

 


 
Աստվածաշունչը մեկ տարում      |      Ժողովող 1-3, Բ Կորնթացիներին 11.16-33