.
2024թ., Սեպտեմբերի 17

 

Հռոմեացիներին 11.11-21                                                           Երեքշաբթի   |   Սեպտեմբերի 17

 

Իսկ դու, որ վայրի ձիթենի էիր, նրանց վրա պատվաստվեցիր … ։ Հռոմ. 11.17

 

ՊԱՏՎԱՍՏՎԱԾ՝ ԱՍՏԾՈ ԸՆՏԱՆԻՔԻՆ

 

Հորս հետ մի քանի տարի առաջ իր սիրելի Էկվադորում ճամփորդության ժամանակ այցելեցինք ընտանեկան ֆերմա, որտեղ նա մեծացել էր: Ես նկատեցի տարօրինակ ծառերի մի խումբ, և հայրս պատմեց, որ չարաճճի մանկություն է ունեցել. «Վերցնում էի մի պտղատու ծառից դեն նետված ճյուղը, տեղադրում մեկ այլ տեսակի պտղատու ծառի վրա, իսկ չամրացված ճյուղը կապում էի ցողունին, փորձում էի նմանակել այն, ինչ տեսել էի մեծահասակներից։ Կատակս աննկատ մնաց, մինչև որ այդ ծառերն անսպասելիորեն սկսեցին տարբեր պտուղներ տալ»:

Երբ հայրս նկարագրում էր պատվաստման այս ողջ գործընթացը, ես հասկացա, թե ինչ է նշանակում մեզ համար պատվաստվել Աստծո ընտանիքին: Ես գիտեմ, որ իմ հանգուցյալ հայրը դրախտում է, որովհետև նա պատվաստված էր Աստծո ընտանիքին՝ Հիսուսի հանդեպ հավատքի միջոցով:

Մենք կարող ենք վստահ լինել, որ մենք նույնպես հայտնվելու ենք դրախտում։ Պողոս առաքյալը բացատրեց Հռոմի հավատացյալներին, որ Աստված ճանապարհ է բացել հեթանոսների կամ ոչ հրեաների համար, որպեսզի հաշտվեն Իր հետ. Բայց եթե ճյուղերից մի քանիսը կոտրվեցին, իսկ դու, որ վայրի ձիթենի էիր, նրանց վրա պատվաստվեցիր և արմատին ու ձիթենու պարարտությանը հաղորդակից դարձար» (Հռոմեացիներ 11.17): Երբ մենք մեր հավատում ենք Քրիստոսին, մենք պատվաստվում ենք Նրան և դառնում Աստծո ընտանիքի մի մասը. «Ով ինձ հետ է միավորվում, իսկ ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս» (Հովհ. 15.5):

Աստծո ընտանիքին պատվաստված լինելով՝ մենք դառնում ենք նոր ստեղծագործություն և կարող ենք շատ պտուղներ տալ:

Աղոթք – Սիրելի՛ Աստված, շնորհակալ եմ Քեզ սիրելու և Քո ընտանիքում ընդունված լինելու համար: Ամեն։

 

Ինչպե՞ս կարող ես բարի պտուղ բերել Քրիստոսի համար:





 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Առակներ 27-29, Բ Կորնթացիներին 10