.
2024թ., Սեպտեմբերի 16

 

Ա Պետրոս 2.4-10                                                                           Երկուշաբթի   |   Սեպտեմբերի 16

 

Իսկ դուք կենդանի քարերի պես կառուցվում եք որպես հոգևոր տաճար սուրբ քահանայության համար։ Ա Պետրոս 2.5

 

Կառուցված Քրիստոսի վրա

 

Կենդանիների խմբերի գրեթե բոլոր տեսակներն ունեն անուններ: Անկասկած, դուք լսել եք ոչխարների հոտի, խոշոր եղջերավոր անասունների կամ նույնիսկ սագերի հոտի մասին։ Բայց որոշ անուններ կարող են զարմացնել ձեզ: Ագռավների երամը կոչվում է սպանություն։ Ի՞նչ կասեք կոկորդիլոսների ժողովի, ռնգեղջյուրների պատահարի կամ եվրասիական ագռավների շինության մասին։

Աստվածաշնչում շինություն բառը, ըստ էության, Տեր Հիսուս Քրիստոսին հավատացողներին տրվող անուններից մեկն է: «Դուք Աստծու շինությունն եք», - գրում է Պողոս առաքյալը (Ա Կորնթ. 3.9): Հավատացյալների համար կան նաև այլ տիտղոսներ՝ «հոտ» (Գործք Առաքելոց 20.28), «Քրիստոսի մարմին» (Ա Կորնթ. 12.27), «եղբայրներ և քույրեր» (Ա Թես. 2.14) և այլն:

Շինության փոխաբերությունը գործածում է նաև Պետրոս առաքյալն իր առաջին նամակում. « Իսկ դուք կենդանի քարերի պես կառուցվում եք որպես հոգևոր տաճար սուրբ քահանայության համար» (Ա Պետրոս 2.5) Այնուհետև 6-րդ համարում նա մեջբերում է Եսայի 28.16-ը՝ Հիսուսին անվանելով անկյունաքար:

Մենք կարող ենք մտածել, որ մեր գործը եկեղեցի կառուցելն է, բայց Հիսուսն ասաց, որ Ինքը կկառուցի Իր եկեղեցին (Մատթ. 16.18): Մենք ընտրված ենք Աստծո կողմից, և առաքելություն ունենք. «նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց» (Ա Պետրոս 2.9): Երբ մենք հռչակում ենք այս խոսքերը, մենք գործիք ենք դառնում Նրա ձեռքերում՝ դառնալով բարի գործի դեսպաններ։

Աղոթք – Սիրելի՛ Աստված, ների՛ր ինձ այն պահերի համար, երբ կարծում եմ, որ ես ամենակարող եմ: Խնդրում եմ, օգտագործիր ինձ ծառայելու Քեզ և սիրելու ուրիշներին, մինչ դու կառուցում ես Քո եկեղեցին։ Ամեն։

 

Ի՞նչ է նշանակում Հիսուսի համար կառուցել Իր եկեղեցին:

Ինչպե՞ս կարող ես մասնակցել այդ աշխատանքին։

 

    

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Առակներ 25-26, Բ Կորնթացիներին 9