Ա Կորնթացիներին 15.12-22 Կիրակի | Սեպտեմբերի 15
Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզությունն ունայն է, ունայն է և ձեր հավատը։ Կորնթ. 15.14
ԱՊԱԳԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Նույնիսկ մահվան շեմին մոտենալիս՝ քանթրի երաժշտության լեգենդ Ջոննի Քեշը վճռական էր երաժշտություն գրելու հարցում։ Նրա վերջին երաժշտական ալբոմը թողարկվեց նրա մահվանից մի քանի ամիս առաջ։ Վերնագիր երգում Ջոննին երգում էր ապագա հարության նկատմամբ իր հույսի մասին։ Նրա խոր ձայնը, թեև թուլացած վատթարացող առողջությունից, հնչում էր որպես հավատի հզոր վկայություն։
Ջոննին ոչ միայն հավատում էր, որ երկու հազար տարի առաջ Զատկի առավոտյան Քրիստոսը հարություն առավ, այլ նաև այն բանին, որ մի օր իր սեփական մարմինը կվերադառնա կյանք, և նա կարթնանա մահվան քնից ճիշտ այնպես, ինչպես իր Փրկիչը։
Սա կարևոր ճշմարտություն է, որին պետք է հաստատել, քանի որ նույնիսկ Պողոս առաքյալի ժամանակներում ոմանք չէին հավատում մահացածների մարմնական հարությանը, և Պողոսը խստորեն հերքում էր նրանց մոլորությունները։ «Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզությունն ունայն է, ունայն է և ձեր հավատը», - գրում էր նա (Ա Կորնթ. 15.13-14)։
Եթե գերեզմանը չկարողացավ պահել Հիսուսի մարմինը, ապա բոլոր նրանք, ովքեր հավատում են Քրիստոսի հարությանը, մի օր «հարություն կառնեն» (հ. 22)։ Նոր, հարություն առած մարմիններով մենք հավիտյան կապրենք Քրիստոսի հետ նոր երկրում։ Սա իսկապես հիանալի պատճառ է՝ երգելու նույնիսկ մահվան շեմին։
Աղոթք – Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ, որ Դու ինձ տվել ես հավիտենության հույս՝ դրախտում Քեզ հետ լինելու։ Ամեն։
Ֆիզիկական հարության հույսը մեր հարության հույսն է, և այն մեզ մխիթարություն է տալիս։
Աստվածաշունչը մեկ տարում | Առակներ 22-24, Բ Կորնթացիներին 8