.
2024թ., Սեպտեմբերի 14

 

Եզեկիել 34.1-16                                                                              Շաբաթ   |   Սեպտեմբերի 14

Ահա ես ինքս եմ փնտրելու իմ ոչխարներին և որոնելու եմ նրանց։ Եզեկիել 34.1

 

ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ՎԻՐԱԿԱՊՈՒՄ

 

Մի սեմինարի ընթացքում լսեցի լսեցի պատմություններ մարդկանց մասին, ովքեր ենթարկվել էին բռնության՝ հոգևոր, ֆիզիկական և սեռական։ Ես լսում էի, և ինձ հոգեպես շատ վատ էի զգում։ Նման պատմություններից մեկում խոսվում էր քրիստոնյա առաջնորդի մասին, ով սկզբում գովաբանում էր թիմի նոր անդամներին և շողոքորթում նրանց, իսկ հետո հոգեբանական ճնշում էր գործադրում ու ստիպում նրանց աշխատել մինչև ուժասպառ լինելը։ Նա ծաղրում և հրապարակայնորեն նվաստացնում էր նրանց նույնիսկ փոքր սխալների համար։ Միևնույն ժամանակ նա եկեղեցում հայտնի էր։ Տարիներ պահանջվեցին, որպեսզի թիմը սթափվեր և այլևս չտրվեր նրա մանիպուլյացիաներին ու չարաշահումներին։

Երբ նման բան տեղի է ունենում քրիստոնյաների մեջ, մարդիկ են տուժում, և հավատքը քանդվում է։ Մենք սկսում ենք հարցնել. «Ո՞ւր է այս ամենի մեջ Աստված»։ Եզեկիելի գրքում Տերը զայրույթով է դիմում Իր ժողովրդի դաժան առաջնորդներին. «Վա՜յ Իսրայելի հովիվներին, որոնք իրենց են արածեցնում» (Եզեկ. 34.2)։ Չար հովիվներն Աստծո հոտն օգտագործում էին իրենց շահի համար, իշխում «բռնությամբ և դաժանությամբ»՝ չհոգալով թույլերի մասին։ Նրանք իրենց պահում էին ճիշտ այնպես, ինչպես այն դաժան առաջնորդը, որի մասին լսեցի սեմինարի ընթացքում։ Ի պատասխան՝ Աստված խոստացավ պայքարել այդ «հովիվների» դեմ և պաշտպանել Իր ոչխարներին (h. 10)։

Ամեն անգամ, երբ լսում ենք բռնության մասին, հիշենք, որ Աստված լիովին դեմ է նման մարդկանց։ Տերը մեզ չի շահագործում, այլ ընդհակառակը՝ հոգ է տանում մեզ համար (հ. 12)։ Նա ամրացնում է հիվանդներին, կապում վիրավորներին և Իր ոչխարներին տանում դեպի լավագույն արոտավայրերը (հ. 16, 14)։ Ամենակատարյալ Հովիվը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, Ով Իրեն զոհեց մեզ համար։ Թեև երկրային հովիվները կարող են մեզ հիասթափեցնել, սակայն Աստված երբեք չի հիասթափեցնի։

Աղոթք – Բարի՛ Հովիվ, երբ լսում ենք վատ հովիվների մասին, իմաստություն տու՛ր մխիթարություն գտնել Քո սիրո և հոգատարության մեջ: Ամեն։

 

Ի՞նչ եք զգում, երբ լսում եք հոգևոր բռնության մասին: 

Ի՞նչն է օգնում ձեզ, որպեսզի չընկճվեք:

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Առակներ 19-21, Բ Կորնթացիներին 7