.
2024թ., Սեպտեմբերի 11

 

Սաղմոս 23                                                                            Չորեքշաբթի   |   Սեպտեմբերի 11

 

Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես․․․։ Սաղմոսներ 23.4

 

ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է

 

«Ի՞նչի վրա է հիմնված իմ հավատքը»,- ինքն իրեն հարցնում էր Սանդրան։ Նա ստացավ իր հարցի պատասխանը մեկ տարի անց՝ «սարսափելի» կերպով: Սանդրան աշխատանքի էր անցել մի նոր վայրում, որը լիարժեք նվիրում էր պահանջում: Սակայն շուտով նրա հայրը հանկարծակի մահացավ, նա ծանր վիրահատություն ունեցավ, իսկ հետո նույնքան անսպասելիորեն մահացավ նաև մայրը: «Ես այլևս ուժ չունեի պայքարելու, - հիշում է Սանդրան, - ես ազատվեցի աշխատանքից և գրեթե հինգ ամիս գործազուրկ էի»։

Նա իրեն տապալված էր զգում. կարծես նրա կյանքից անհետացել էր այն ամենը, ինչ թանկ էր իր համար։ Միակ մխիթարությունը մնացել էր սաղմոսից իրեն ծանոթ մի համար. «Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես» (Սաղմ. 23.4): Նա կառչած էր այս խոսքից, որը փրկարար օղակի պես էր ալեկոծությունների և անորոշության ալիքների մեջ։

Աստծո հանդեպ ունեցած հույսի շնորհիվ Սանդրան ժամանակի ընթացքում վերականգնվեց թե՛ անձնական, թե՛ մասնագիտական առումներով: Նրա կյանքի հիմքում կար մի պարզ, բայց խոր իմաստություն. «Աստված ինձ հետ է»: Դավթի նման, նա հավատում էր, որ Աստված երբեք իրեն չի լքի, նույնիսկ մահվան ստվերների ձորում(h.4):

Մենք նույնպես կարող ենք գտնել մխիթարություն և հույս Աստծո հավաստիացման մեջ, որ Նա կառաջնորդի ու կզորացնի մեզ՝ Իր բարությամբ և ողորմությամբ լցնելով մեր կյանքի բոլոր օրերը (h. 3, 6): Տերն իրապես մեզ հետ է։

Աղոթք - Սիրելի Հա՛յր, Դու ինձ առաջնորդում ես ամենամութ ձորերի մեջ։ Ես չեմ վախենա, որովհետև գիտեմ, որ Դու ինձ հետ ես։ Ամեն։

 

Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ Աստված մեզ հետ է։ Ե՞րբ է Նրա ներկայությունը ձեզ հույս, մխիթարություն և խաղաղություն տվել:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Առակներ 10-12, Բ Կորնթացիներին 4