.
2024թ., Սեպտեմբերի 10

 

Կողոսացիներին 4.2-6                                                                       Երեքշաբթի   |   Սեպտեմբերի 10

 

Ոչ քրիստոնյաների հետ իմաստությա՛մբ վարվեք՝ առիթն օգտագործելով։ Կող. 4.5

 

ՕԳՏԱԳՈՐԾԵ՛Ք ԱՌԻԹԸ

 

Դեպքը պատահել է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների միջև թիավարման ամենամյա մրցումներից մեկի ժամանակ։ Երկու հարյուր հիսուն հազար հանդիսատես հավաքվել էին Թեմզայի ափին, ևս տասնհինգ միլիոն մարդ դիտում էին այն հեռուստատեսությամբ։

Մրցումներին նախորդել էին յոթ ամիս տևած ինտենսիվ մարզումները: «Սթրեսն ահռելի էր»,- հիշում է մարզիչներից մեկի տեղապահ Քրիս Ռիմերը: Բայց, չնայած դրան, նա մտածում էր ոչ միայն մրցավազքի մասին, այլև առիթ էր փնտրում Աստծո մասին խոսելու համար: Բարեբախտաբար խիտ գրաֆիկում անսպասելիորեն հինգ րոպեանոց ընդմիջում է ստացվում: Առիթն օգտագործելով, Քրիսն իր շուրջն է հավաքում Օքսֆորդի թիմին ու առաջարկում է աղոթել. «Խելահեղ օրվա մեջ հանկարծ զարմանալի լռություն տիրեց»,- հիշում է նա: Չնայած մրցավազքի մեկնարկին հաշված րոպեներ էին մնացել, Ռիմերը նկատեց և օգտագործեց առիթը: Նրա արարքը հիանալի կերպով ցույց է տալիս Պողոսի կոչը Կողոսացիներին (Կող. 4.5):

 

Աղոթք – Զորությա՛ն Աստված, շնորհակալ եմ, որ սիրում ես ինձ, օգնի՛ր կառչած մնալ Խոսքիդ՝ հարատևելով Քո հանդեպ սիրո ու վստահության մեջ: Ամեն։

 

Հարատևության և տոկունության բազմաթիվ օրինակների ենք ականատես լինում: Աստված վերականգնում և նորոգում է մեր սպառված ու հոգնած վիճակի մեջ:

 

  

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Առակներ 8-9, Բ Կորնթացիներին 3