Մատթևոս 16.13-19 Երկուշաբթի | Սեպտեմբերի 9
... կառուցելու [եմ] իմ եկեղեցին... Մատթ. 16.18
ՄՆԱԼ ՀԻՍՈՒՍԻ ՄԵՋ
Հրդեհի հետևանքով եկեղեցաշենքն ամբողջությամբ այրվեց: Մոխրակույտի շուրջ հավաքված հրշեջներն ու տեղի բնակիչները զարմանքով նկատեցին, որ ծխացող մոխրի մեջ ածխացել բայց կանգուն է մնացել խաչը: Հրշեջներից մեկն ասաց. «Կրակը ոչնչացրեց շինությունը, բայց խաչը վերացնել չկարողացավ»: Շենքը պարզապես շենք էր, իսկ եկեղեցին՝ մարդիկ են:
Աստծո եկեղեցին՝ հավատացյալների համայնք է, որը համախմբվել է Քրիստոսի շուրջ, Նրա, ով մեռավ, թաղվեց և հարություն առավ: Իր երկրային կյանքի ընթացքում Տէրն ասեց Պետրոսին, որ կստեղծի Իր եկեղեցին և ոչինչ չի կարողանա քանդել այն (Մատթ. 16.18): Աշխարհով մեկ Իրեն հավատացողներից Քրիստոսը նոր համայնք կձևավորի, որը կանցնի դարե դար: ԱՅդ համայնքը լուրջ խնդիրների կբախվի, բայց կանգուն կմնա: Աստված կբնակվի այդ մարդկանց մեջ ու կաջակցի նրանց (Եփ. 2.22):
Երբ մենք շատ ջանք ենք թափում տեղական եկեղեցիներ հիմնելու համար, իսկ հետո տեսնում ենք թե ինչպես են դրանք լճանում, կամ երբ շինությունները քանդվում են, իսկ որոշ երկրներում նույնիսկ վերացվում են համայնքները, պետք է հիշենք, որ Տէր Հիսուսը ողջ է: Նա օգնում է Իր ժողովրդին, որ կանգուն մնան: Մենք եկեղեցու մի մասն ենք, որը Տերը ստեղծում է նաև այսօր: Նա մեր մեջ է ու գործում է ի բարօրություն մեզ: Նրա խաչը կանգուն է:
Աղոթք – Տե՛ր, զորացրու ժողովուրդդ ամբողջ աշխարհում: Քեզ հավատացողներին իմաստություն տուր: Պաշտպանիր նրանց և օգնիր, որ հավատարիմ մնան Քեզ: Ամեն։
Որպես Աստծո ժողովուրդ, մեզնից ակնկալվում է աջակցել հավատակից քույրերին ու եղբայրներին և տարածել Բարի Լուրը, որպես եկեղեցու վերաբերյալ Աստծո ծրագրի իրագործում:
Աստվածաշունչը մեկ տարում | Առակներ 6-7, Բ Կորնթացիներին 2