Հայտնություն 21.1-7 Կիրակի | Սեպտեմբերի 8
… Ահա Աստծու խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ…: Հայտ. 21.3
ՀԱՆԴԻՊՄԱՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ
Մինչև կորոնավիրուսի համաճարակը, ես շաբաթը մի քանի օր մարզասրահ էի հաճախում, և չէի պատկերացնում կյանքս առանց դրա: Բայց համաճարակը սկսեց, և մեր խմբային մարզումները տեղափոխվեցին առցանց հարթակ: Ես սկսեցի մարզվել իմ սենյակում և այնքան սովորեցի դրան, որ երբ սահմանափակումները հանվեցին ես չէի ուզում մարզասրահ վերադառնալ: Բայց բավական էր միայն գնալ և ուրախությունը համակեց ինձ, կարծես տուն էի վերադարձել: Ամենուր ընկերներիս երջանիկ դեմքերն էին, որոնք ժպիտով ողջունում էին ինձ: Իսկ ես գրեթե մոռացել էի նրանց մասին:
Մտորելով այս հանդիպման մասին, ես մտածեցի, թե որքան ավելի մեծ ուրախություն է պարգևում կենդանի եկեղեցուն պատկանելն ու Քրիստոսով քույրերի ու եղբայրների հետ հաղորդակցությունը: Բայց առավել մեծ ուրախություն է մեզ սպասվում ապագայում, երբ Աստված կընդունի մեզ Իր բնակարաններում:
Հայտնության գրքում մենք հրաշալի մի պատկեր ենք տեսնում. Աստված հռչակում է, որ «բնակվելու է» իր ժողովրդի հետ (Հայտն. 21.3): « Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան» (հ. 4)։
Անկախ նրանից, թե ինչպիսի հանդիպումներ ու շփումներ ենք ունենում երկրի վրա, Աստված մեզ Նոր Երկիր է նվիրելու: Մենք հանդիպելու ենք Նրան Նոր Երկրի վրա, Նոր Երկնքի տակ և նա հագեցնելու է մեր ծարավն Իր կենաց ջրով: Դուք գալի՞ս եք երկինք:
Աղոթք – Ողորմած Աստված, շնորհակալ եմ, որ ամեն բան նոր ես ստեղծում: Ես հույսս Քեզ վրա եմ դնում: Ամեն։
Հավիտենականության մեջ հանդիպման ուրախության սպասումը կարող է ազդել քո ներկայի վրա:
Աստվածաշունչը մեկ տարում | Առակներ 3-5, Բ Կորնթացիներին 1