Հեսու 3.7-17 Շաբաթ | Սեպտեմբերի 7
“Երբ հասնեք Հորդանանի ջրերի եզերքը, կա՛նգ առեք Հորդանանի մեջ” ։ Հես. 3.8
ՀԱՎԱՏՔԻ ՔԱՅԼ
Հրավիրված քարոզիչը խոսում էր Աստծուն վստահելու և «գետը մտնելու» մասին: Նա պատմեց մի հովվի մասին, ով Աստծուն վստահելով, որոշում է հռչակել Աստվածաշնչյան ճշմարտությունները՝ անտեսելով օրենքով նախատեսված սահմանափակումները: Արդյունքում, նրան մեղադրում են ատելության խարոզչության մեջ ու բանտարկում, որտեղ նա մնում է 30 օր: Միայն գործը վերաքննելուց հետո է դատարանը սահմանում, որ նա իրավունք ուներ ներկայացնել Աստվածաշնչի սեփական մեկնությունն ու կոչ անել, որ հետևեն Քրիստոսին:
Ուխտի տապանակը տանող հոգևորականները նույնպես պետք է որոշում կայացնեին. կամ մտնել խոր ջուրը, կամ մնալ ցամաքում: Եգիպտոսից դուրս գալուց հետո Իսրայելացիները 40 տարի դեգերեցին անապատում: Այժմ նրանք Հորդանանի ափին էին՝ ջրհեղեղի ժամանակ: Բայց հոգևորականներն արեցին այդ հավատքի քայլը և Աստված ստիպեց, որ ջրերը ետ քաշվեն. «Եվ հենց որ… տապանակը կրող քահանաների ոտքերը խրվեցին գետի եզերքի ջրի մեջ… վերևից իջնող ջրերը կանգնեցին» (Հեսու 3.15-16):
Երբ մենք մեր կյանքը վստահում ենք Աստծուն, Նա մեզ համարձակություն է տալիս առաջ շարժվել՝ լինի դա Աստվածաշնչյան ճշմարտությունները հռչակելը, թե դեպի անհայտ ապագա ճամփորդելը: Հովվի դատավարության ընթացքում դատավորները, ուսումնասիրելով նրա քարոզը, լսեցին Ավետարանը: Իսկ Հեսուի ժամանակ Իսրայելացիները բարեհաջող մտան Խոստացյալ Երկիր և Աստծո հզոր գործերի մասին պատմեցին եկող սերունդներին (Հեսու 3.17; 4.24):
Մեզնից պահանջվում է հավատքի քայլ անել, իսկ Աստված կհոգա մնացածի մասին:
Աղոթք – Սիրելի՛ Աստված, ես քեզնից եկող քաջության կարիքն ունեմ, օգնի՛ր, որ կարողանամ հավատքով քայլ անել: Ամեն:
Երբ սարսափելի վիճակում ես ու վախենում ես քայլ անել, հիշի՛ր, որ Աստված պատրաստ է քեզ օգնել:
Աստվածաշունչը մեկ տարում | Առակներ 1-2, Ա Կորնթացիներին 16