Եփեսացիներն 4. 22-29 Ուրբաթ | Սեպտեմբերի 6
Արդ սուտը դեն նետելով՝ թող յուրաքանչյուր ոք ճշմարտությո՛ւնը խոսի իր ընկերոջ հետ, քանի որ միմյանց անդամներ ենք։ Եփ. 4. 25
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍԵՔ
Մի մարդու անընդհատ տուգանում էին երթևեկության կանոնները խախտելու համար, իսկ նրան հաջողվում էր խաբեությամբ խուսափել վճարելուց: Տարբեր դատավորների մոտ նա միևնույն պատմությունն էր պատմում. «Ընկերուհուս հետ վիճել եմ, իսկ նա, առանց հարցնելու վերցրել է մեքենաս»: Այս մարդը նաև աշխատավայրում խնդիրներ ուներ: Սուտը նրա կյանքի սկզբունքն էր: Ի վերջո դատախազությունը նրան 4 մեղադրանք ներկայացրեց սուտ վկայության և 5 մեղադրանք փաստաթղթեր կեղծելու համար:
Քրիստոնյայի համար կյանքի սկզբունք է ճշմարտությունը: Այդ մասին գրել է Պողոս առաքյալը, երբ կոչ էր անում Եփեսացիներին, թողնել նախկին կենսակերպն ու վստահել Փրկչին (Եփ. 2.1-5): Մենք նոր մարդ ենք դարձել, ուստի մեր կյանքն ու կենսակերպը պետք է համահունչ լինի այդ նոր բնույթին: Մասնավորապես պետք է մերժենք սուտն ու ճշմարտությունը խոսենք (Եփ. 4.25): Մեր շուրթերից պետք է ելնի միայն այն, ինչն օրհնություն կլինի լսողի համար (h. 29): Այդպիսի խոսքը կնպաստի եկեղեցու շինությանն ու կամրապնդի անդամների միասնությունը:
Հեշտ խնդիր չէ, բայց մենք երկնային օգնական ունենք՝ Սուրբ Հոգին: Նրա օգնությամբ պետք է ձգտենք ճշմարտությանը թե գործով և թե խոսքով՝ եկեղեցու բարօրության ու Աստծո փառքի համար:
Աղոթք – Տե՛ր, օգնիր ինձ մերժել սուտն ու պարուրվել քո ճշմարտությամբ: Ամեն։
Ճշմարտությունը խոսելն արտահայտում է Քրիստոսով մեր նոր կյանքի էությունը:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 148-150, Ա Կորնթացիներին 15.29-58