Ա Կորնթացիներին 13. 4-13 Հինգշաբթի | Սեպտեմբերի 5
[ Սերը ] սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում։ Ա Կորնթ. 13.5
ԳԹԱՍԻՐՏ ԵՂԵ՛Ք
Ընկերուհիս՝ Ջեննին, աշխատանքի ընթացքում կարճ ընդմիջում ուներ, և մենք շտապում էինք արագ սննդի ռեստորան, որպեսզի հասցնենք ճաշել: Երբ հասանք դռներին 6 երիտասարդներ մեզնից առաջ ընկան ու ներս մտան: Ռեստորանը երկու դրամարկղ ուներ, իսկ այս երիտասարդները երկուսն էլ զբաղեցրեցին: Մենք ուշանում էինք: Բարկությունից ներսս եռում էր: Հենց այդ պահին լսեցի, թե ինչպես է Ջեննին շշնջում Հիսուսի խոսքերը «Գթասիրտ եղե՛ք»: Իհարկե, լավ կլիներ, եթե այդ երիտասարդները թողնեին մեզ առաջ գնալ, բայց ավելի հրաշալի էր այն հիշեցումը, որ քրիստոնյան պետք է մտածի ոչ միայն իր այլև ուրիշների կարիքների ու ցանկությունների մասին:
Աստվածաշունչքը սովորեցնում է, որ սերը «հանդուրժող» է, «բարի» է, «սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում» (Ա Կորնթ. 13. 4-5): Աստվածաշնչի մեկնաբան Մեթյու Հենրին գրել է. «Սերը հաճախ ուրիշների բարեկեցությունն ու օգուտը վեր է դասում սեփական շահից»: Աստծո սերն ամենից առաջ ուրիշների մասին է մտածում:
Աշխարհում, որտեղ մարդիկ հաճախ են նյարդայնանում, մենք հնարավորություն ունենք Աստծուց օգնություն խնդրել, որպեսզի կարողանանք լինել հանդուրժող և բարի: Առակներ գրքի հեղինակը գրում է. «Մարդու ուշիմությունը նրան համբերատար է դարձնում, և նրա փառքը հանցանքն անտեսելն է» (Առակներ 19.11)։
Հավատացյալների գթասրտությունն Աստծուն փառք է բերում: Տերն այն կարող է օգտագործել անհավատներին Իր սիրո մասին պատմելու համար:
Աղոթք – Քո օգնության կարիքն ունեմ, Տե՛ր: Շատ բան կա այս աշխարհում, որ ինձ բարկացնում է: Խնդրում եմ, սիրտս Քո սիրով լցրու: Ամեն։
Աստծո օգնությամբ ցանկացած առիթ կարող ենք օգտագործել գթասրոտություն արտահայտելու համար:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 146-147, Ա Կորնթացիներին 15.1-5