Փիլիպպեցիներին 3.12-21 Չորեքշաբթի | Սեպտեմբերի 4
Հետևում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին։ Փիլ. 3.14
ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԱՌՋԵՎՈՒՄ Է
«Դու հիշու՞մ ես, թե ինչպիսին էր մեր կյանքը մինչև երեխաների ծնվելը, մինչև այս անվերջանալի ցավը»: Կինս տվեց ինձ այս հարցը ծանր շաբաթվա վերջում, որի ընթացքում ստիպված էր հիվանդության սրման պատճառով անասելի ցավերի մեջ հոգ տանել մեր չարաճճի տղաների համար: Մենք, իրականում շատ շնորհակալ ենք Աստծուն մեր տղաների համար, բայց այսպիսի հոգնեցուցիչ շրջան երբեք չէինք ունեցել: Անընդհատ ստիպված էինք բարդ որոշումներ կայացնել, պահպանել կարգ ու կանոնը, կնոջս քրոնիկ ցավերի համար ամոքում փնտրել, դրան զուգահեռ լուծել նաև առօրյա խնդիրները: Ժամանակ առ ժամանակ մենք կարոտով հիշում էինք այն անհոգ կյանքը, որն առաջ վայելում էինք…
Ետ նայելու ցանոկությունը բնական երևույթ է: Հատկապես եթե անցյալում շատ դրական բաներ են եղել: Սակայն, չնայած անցած տարիների փորձն ու արժեքավոր դասերն, անկասկած կարևոր են, քրիստոնեական կյանքի առանցքային սկզբունքն այլ բանի մեջ է: Պողոս առաքյալը ներկաացնում է այն փիլիպպեցիներին ուղղված նամակում. «…հետևում թողածը մոռանալով՝ դեպի առջևում եղածներն եմ ձգտում։ Հետևում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին» (Փիլ. 3. 13 բ-14):
Պողոսը չի բացառում անցյալում կատարվածի, կամ ներկայում Աստծո տվածի կարևորությունը, բայց կոչ է անում մեզ առաջին հերթին նայել դեպի ապագա: Որքան էլ անցյալը հրաշալի լինի, քրիստոնյայի համար լավագույնն առջևում է: Երբ հասնենք «մեռելներից հարություն առնելուն» (հ. 11), կհայտնվենք մեր իրական բնակավայրում (հ. 20) նոր՝ անապական մարմիններ կստանանք (հ. 21) և հարատև ուրախություն կգտնենք Քրիստոսի ներկայության մեջ: Սա է այն նպատակը, որին պետք է ձգտենք:
Աղոթք – Հա՛յր, շնորհակալ եմ այն ապագայի համար, որտեղ վերջապես կհանդիպեմ քեզ երես առ երես և բոլոր խոստումներդ իրականացած կտեսնեմ: Ամեն։
Երբ կհիշես անցյալի լավ օրերը, հիշիր նաև, որ ներկադ կարող է ապահովել լավագույն ապագան:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 143-145, Ա Կորնթացիներին 14. 21-40