.
2024թ., Սեպտեմբերի 3

 

Սաղմոս 39. 4-13                                                                               Երեքշաբթի |  Սեպտեմբերի 3

 

Տե՛ր, լսի՛ր իմ աղոթքը և ուշադրությո՛ւն դարձրու իմ աղաղակին. լուռ մի՛ մնա իմ արտասուքի դեմ... Սաղմ. 39.12

 

ԱՍՏՎԱԾ ԼՍՈՒՄ Է ՄԵԶ

 

Յոթամյա տղան 911 զանգահարեց. «Խնդրում եմ, օգնեք ինձ ,- ասաց նա,- չեմ կարողանում լուծել մաթեմատիկայի խնդիրը»: Օպերատորը սկսեց օգնել նրանց: Որոշ ժամանակ անց սենյակ մտավ մայրը. «Ի՞նչ ես անում, Ջոննի»,- հարցրեց նա: Տղան բացատրեց, որ խնդիրներ են ծագել, ու ինքը վարվել է այնպես, ինչպես սովորեցել է նրան մայրը՝ օգնություն խնդրել հեռախոսով: Ջոննի համար իր խնդիրը հրատապ էր, իսկ օպերատորն այդ պահին ժամանակ ուներ, որպեսզի օգներ:

Երբ Դավիթ թագավորն օգնության կարիք ուներ՝ դիմեց Աստծուն. «Տե՛ր, ինձ ցո՛ւյց տուր իմ վախճանը և իմ օրերի չափը, թե որքան է լինելու այն. թող որ իմանամ, թե ինչպես անցավոր եմ ես» (հ. 4): Դավիթը գրեց. «…ո՜վ Տեր, իմ հույսը քեզ վրա է» (հ. 7),- աղաչելով Արարչին, որ պատասխանի իր աղերսանքին և լուռ չմնա իր արտասուքի դեմ (հ. 12):  Թեև սաղմոսից հստակ չէ, թե ո՞րն է Դավթի ողբի պատճառը, բայց ողջ սաղմոսի ընթացքում նա խոսում է իր հավատքի մասին առ այն, որ Աստված միշտ իր հետ է ու կպատասխանի իր աղոթքին:

Աստծո հաստատակամության հանդեպ մեր վստահությունը թույլ է տալիս, որ հաղթահարենք մեր անկայունությունը: Անփոփոխ Աստծո համար գոյություն չունի չափազանց բարդ, կամ չափազանց պարզ խնդիր: Նա լսում է մեզ, հոգ է տանում մեզ համար ու պատասխանում է բոլոր աղոթքներին: 

 

Աղոթք – Սեիրելի Հա՛յր, շնորհակալ եմ, որ լսում ու պատասխանում ես իմ բարձրաձայնած յուրաքանչյուր աղոթքի:

 

Աստված իր սերը հայտնում է մեզ նաև մեր աղոթքներին պատասխանելով, լինի դա մեծ կամ փոքր խնդրանք:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում    |   Սաղմոսներ 140-142, Ա Կորթնացիներին 14.1-20