.
2024թ., Սեպտեմբերի 2

 

Գործք 2.42-47                                                                         Երկուշաբթի   |   Սեպտեմբեր 2

 

Բոլոր հավատացյալները նույն տեղում էին համախմբվում, և նրանց ողջ ունեցածն ընդհանուր էր։ Գործք 2.44

 

ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՄԲ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔ

 

Ես ու կինս խնջույք էինք նախապատրաստում: Քանի որ հյուրերի թիվը մեծ էր, մտածում էինք խոհարար վարձելու մասին: Իսկ եթե ինքներս պետք է պատրաստեինք, ապա խորովածի համար անհրաժեշտ սարքավորումնե՞ր պետք է գնեինք, իսկ եթե անձրև գա՞ր: Գուցե նաև վրա՞ն է պետք գնել: Շուտով նախատեսված խնջույքի ծախսերը մեզ շատ թանկ ու ինչ որ առումով նաև անհարկի թվացին: Փորձելով ամեն ինչ ինքնուրույն նախապատրաստել, մենք չէինք մտածել ուրիշների օգնությանը դիմելու մասին:

Համայնքային կյանքի վերաբերյալ Աստվածաշնչյան տեսակետը ներառում է թե՛ տալը և թե՛ ստանալը: Մինչև մեղքի անկումն էլ Ադամն օգնության կարիք ուներ (Ծն. 2.18): Մենք նույնպես կանչված ենք ուրիշների օգնությունը փնրելու (Առակ. 15.22) և մեր հոգսերով կիսվելու (Գաղ. 6.2): Երուսաղեմի եկեղեցում «Հավատացյալների ողջ ունեցածն ընդհանուր էր... և բաժանում էին բոլորին. ով ինչի կարիք ունենար» (Գործք 2.44-45): Ինքնուրույն ապրելու փոխարեն, նրանք բաժնեկցում էին, տալիս էին ու ստանում, գտնվելով հրաշալի փոխկախվածության մեջ:

Ի վերջո մենք խնդրեցին հյուրերին, որ խնջույքի գալիս իրենց հետ աղցան կամ խմորեղեն բերեն: Մեր հարևանները բերեցին խորովածի համար անհրաժեշտ սարքավորումները, իսկ ընկերներից մեկը բերեց վրանը: Օգնության խնդրանքն ամրապնդեց մեր փոխհարաբերությունները, իսկ ընկերների բերած ուտեստները բազմազանություն ապահովեցին ու կրկնապատկեցին ուրախությունը: Ժամանակակից աշխարհում ինքնաբավությունը կարող է գոռոզության աղբյուր դառնալ: Իսկ Աստված օրհնում է խոնարհներին (Հակոբ. 4.6), այդ թվում նաև նրանց, ովքեր խոնարհությամբ օգնություն են խնդրում:

  

 

Աղոթք – Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ, որ մեզ փոխհարաբերվող էակներ ես ստեղծել: Օգնիր, որ հնազանդ լինեմ, և ուրիշների հետ կիսեմ ոչ միայն օրհնություններս այլև կարիքներս:

Ի՞նչն է խանգարում, որ օգնություն խնդրեմ ուրիշներից: Ինչի՞ կարիք ունես այս պահին, որը գնելու փոխարեն կարող ես որևէ մեկից խնդրել:

 

  

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 137-139, Ա Կորնթացիներին 13