.
2024թ., Սեպտեմբերի 1

 

Եսայի 65.17-25                                                                                Կիրակի   |   Սեպտեմբերի 1

 

 Գայլն ու գառը միասին պիտի արածեն… Ես. 65.25

 

ԵՐԲ ՀԱՎԱՏԱԼԸ՝ ՏԵՍՆԵԼ Է

 

«Չեմ կարողանում հավատակ աչքերիս տեսածին»,- կինս՝ Քերին, կանչեց ինձ լուսամուտի մոտ և ցույց տվեց մի մեծ եղնիկի, որը քայլում էր մեր ցանկապատի երկայնքով, մյուս կողմում ծավալվող անտառում: Ցանկապատից ներս, նրա կողքով քայլում էին մեր մեծ շները, բայց չէին հաչում: Մոտ մեկ ժամ նրանք միասին ետ ու առաջ էին քայլում կամ վազում: Երբ եղնիկը կանգ էր առնում, շները նույնպես կանգ էին առնում, բայց առջևի ոտքերը ձիգ, իսկ ետևինը փոքր ինչ ծալված ՝ ամեն վայրկյան վազքի պատրաստ: Ակնհայտ էր, որ այս ամենը գիշատիչի ու որսի պահվածք չէ, եղնիկն ու շները խաղում էին միասին՝ վայելելով միմյանց ընկերակցությունը:

Քերիի և ինձ համար այս կենդանիների առավոտյան զբոսանքը կարծես Աստծո գալիք թագավորության արտացոլանքը լիներ: Եսայի մարգարեն այդ թագավորության մասին Աստծո խոստումը հռչակում է հետևյալ խոսքերով. «Ահա ես ստեղծում եմ նոր երկինք և նոր երկիր…» (հ. 17),- և շարունակում է, ասելով. «Գայլն ու գառը միասին պիտի արածեն, առյուծը խոտ պիտի ուտի արջառի նման» (h. 25): Այլևս չի լինելու ո՛չ գիշատիչ, ո՛չ որս, միայն՝ ընկերներ:

Եսայի մարգարեի խոսքերը կարծես ցույց են տալիս մեզ, որ Աստծո հավիտենական թագավորության մեջ կենդանիներ են լինելու, որոնք մատնանշում են, թե ի՞նչ է նախապատրաստում Աստված Իր ստեղծագործության ու հատկապես «Իրեն սիրողների համար» (Ա Կորնթ. 2.9): Ի՜նչ գեղեցիկ վայր է լինելու: Երբ հավատքով վստահում ենք Աստծուն, Նա մեր հայացքն ուղղում է դեպի այն իրականությունը, որը գալիս է. հավերժ խաղաղություն և անվտանգություն Իր ներկայության մեջ: 

 

 

ԱղոթքՍիրելի՛ Հայր, շնորհակալ եմ գալիք բարիքների համար, օգնի՛ր, որ ամեն օր սպասեմ Քեզ: Ամեն։

 

Ամենից շատ ինչի՞ն ես սպասում Աստծո Արքայության մեջ: Այսօր ու՞մ հետ կարող ես կիսվել քո ունեցած հույսի մասին:

 

  

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 135-136, Ա Կորնթացիներին 12