.
2024թ., Օգոստոսի 31

 

Առակներ 22.1-5                                                                                  Շաբաթ   |   Օգոստոսի 31

 

Խորագետը տեսնում է չարիքը և զգուշանում, բայց միամիտներն անտեսում են ու տուժում։ Առ. 22.3

 

ԻՄԱՍՏՈՒՆ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Տեսարանը սրտաճմլիկ էր: 55 հատ կետ իրենց գցել էին Շոտլանդական լողափ: Սրտացավ շոտլանդացիները փորձում էին փրկել նրանց: Սակայն բոլոր կետերը սատկեցին: Ոչ ոք չգիտի, թե ինչու են նման մասսայական ինքնասպանություններ լինում, դա կարող է կապված լինել կիտերի ընդգծված սոցիալական հարաբերությունների հետ: Եթե նրանցից մեկը դժվարության մեջ է, մյուսները շտապում են օգնության՝ հոգադարության բնազդ, որը կարող է դժբախտություն բերել:

Աստվածաշունչը կոչ է անում մեզ օգնել ուրիշներին, բայց, միևնույն  ժամանակ, իմաստուն լինել միջոցների հարցում: Օրինակ, մեղավորին օգնելու ընթացքում պետք է զգույշ լինենք, որպեսզի ինքներս չտրվենք մեղքի գայթակղությանը (Գաղ. 6.1): Ու թեև մենք կանչված ենք մերձավորին սիրելու, մեր մասին ևս պետք է հոգ տանենք (Մատթ. 22.39): Առակաց գրքում ասոված է. «Խորագետը տեսնում է չարիքը և զգուշանում, բայց միամիտներն անտեսում են ու տուժում» (Առ. 22.3): Սա լավ հիշեցում է այն դեպքերում, երբ որևէ մեկին օգնությունը կարող է խիստ վնասել մեզ:

Տարիներ առաջ մեր եկեղեցի սկսեցին այցելել երկու մարդ, ովքեր խիստ կարիքի մեջ էին: Իհարկե, հավատացյալները սկսեցին օգնել նրանց, բայց որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ չափից շատ հոգատարությունն օգտակար չէր ո՛չ կարիքավորների և ո՛չ էլ բարերարների համար: Այդ ժամանակ եկեղեցին որոշեց նման մարդկանց օգնելու խելամիտ սահմաններ գծել:

Հիսուսը՝ գերագույն օգնականը, ժամանակ էր գտնում հանգստի համար (Մարկ. 6.31): Սեփական առողջությանն ուշադրություն դարձնելով՝ մենք կարող ենք երկարաժամկետ հեռանկարում ավելի շատ օգուտ բերել: Այսպիսին է իմաստուն հոգատարությունը:    

 

Աղոթք – Սու՛րբ Հոգի, տուր ինձ ուժ՝ իմաստուն և խելամիտ ծառայելու ուրիշներին: Ամեն։

 

Մենք հանգստի և կազդուրման կարիք ունենք, որպեսզի ավելի երկար ժամանակ կարողանանք ծառայել ուրիշներին:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 132-134, Ա Կորնթացիներին 11.17-34