Ելք 4.1-5 Ուրբաթ | Օգոստոսի 30
Տերն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Նա պատասխանեց. «Գավազան»։ Ելք 4.2
Ի՞ՆՉ ԿԱ ՁԵՌՔԻԴ ՄԵՋ
Մի քանի տարի անց, այն բանից հետո, երբ ընդունեցի Քրիստոսին ու կյանքս նվիրեցին Նրան, զգացողություն ունեի, թե Տերն ուզում է, որ թողնեմ լրագրողի գործս: Ես դադարեցի գրել ու անհետացա հանրային հարթակներից, բայց հավատում էի, որ մի օր ԱՍտված կկանչի ինձ գրելու Իր փառքի համար: Գրական մեկուսացման տարիներին ինձ օգնում էր Մովսեսի պատմությունը, որ գրված է Ելք 4-րդ գլխում:
Մովսեսը մեծացել էր Փարավոնի պալատում, և նրա ապագայի տեսլականը գունեղ էր: Բայց նա ստիպված էր փաղչել Եգիպտոսից: Նա ապրում էր անհայտության մեջ, երբ Աստված խոսեց նրա հետ այրվող մորենու միջից: Հավանաբար Մովսեսը մտածում էր, որ ոչինչ չունի Աստծուն առաջարկելու համար, բայց իմացավ, որ Աստված Իր նպատակի համար կարող է գործածել ամեն բան ու ամենքին:
«Տերն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Նա պատասխանեց. «Գավազան»։ Տերն ասաց. «Գետի՛ն գցիր դա»» (Ելք 4.2-3)
Սովորական փայտը հանկարծ օձի վերածվեց: Իսկ երբ Մովսեսը բռնեց նրա պոչից, Աստված այն դարձյալ գավազանի վերածեց (հ. 3-4): Այս նշանը տրվեց նրա համար, որպեսզի իսրայելացիները հավատան, որ Մովսեսին ուղարկել է «...իրենց հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը» (հ. 5):
Ինչպես Մովսեսը գցեց իր գավազանը, իսկ հետո բարձրացրեց այն, ես էլ թողեցի իմ լրագրողական գործունեությունը, որպեսզի հնազանդ լինեմ Աստծուն: Ավելի ուշ Աստված նորից ասեց, որ գրիչս վերցնեմ, ու հիմա ես գրում եմ Նրա համար:
Պետք չէ շատ բան ունենալ, որպեսզի Աստված գործածի մեզ: Մենք կարող ենք պարզապես ծառայել նրան բոլոր այն տաղանդներով, որը Նա մեզ տվել է: Չգիտեք ինչի՞ց սկսել: Նայեք, թե ի՞նչ կա ձեր ձեռքում:
Աղոթք – Սիրելի՛ Հայր, օգնիր ինձ կյանքս ապրել Քո փառքի համար: Ամեն։
Աստված մեզնից յուրաքանչյուրին որևէ տաղանդ է շնորհել, օգտագործե՛ք այն օրհնություն լինելու համար:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 129-131, Ա Կորնթացիներին 11.1-16